Արման Մարգարյանին այսօր տհաճ անակնկալ են մատուցել. Առաջին ալիքի “Առավոտ լուսո” ծրագրի հաղորդավարն առավոտյան տղային դպրոց տանելիս նկատել է, որ իր ավտոմեքենայի ապակին ջարդված է, իսկ որոշ իրեր` գողացված:
Արման Մարգարյանը
“Տարել են ձմեռային իռլանդական ամենասիրելի վերարկուս եւ “Ray-Ban Wayfarer” ակնոցս: Ավտոմեքենան կայանել էի բակում”,-BRAVO.am-ին ասել է Արմանն ու հավելել, որ նման դեպք իր կյանքում առաջին անգամ է պատահում.“Հուսանք` կգտնեն”:
Կոտրել եւ կողոպտել են Արման Մարգարյանի ավտոմեքենան
Հաղորդավարը դիմել է իրավապահ մարմիններին: Թեեւ այնքան էլ չի հավատում, որ կգտնվի հանցագործը, սակայն, մի հարցում վստահ է.“Պետք է մոռանալ այս ամենն ու անցնել առաջ”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արման Մարգարյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: