×


Արման Նշանյանի սիրտը զբաղվա՞ծ է :)

Վերջին շրջանում BRAVO.am-ը նամակներ է ստանում իր ընթերցողներից` խնդրանքով ճշտել` արդյոք դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանն ընկերուհի ունի: Իսկ պատճառն այն է, որ հայկական շոու-բիզնեսի ամենացանկալի փեսացուներից մեկին հանրային վայրերում տեսնում են ռադիոհաղորդավարուհի Մարիաննա Որսկանյանի ուղեկցությամբ:

Արման Նշանյանը


Հավանական սիրավեպի մասին խոսակցությունների իսկությունը ճշտելու նպատակով BRAVO.am-ը զրուցել է քննարկումների կիզակետում հայտնված գլխավոր անձանց հետ:):

Եվ ահա, Մարիաննա Որսկանյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է լուրը, իսկ հարցի պատասխանը թողել է Արման Նշանյանին. “Ես այս առիթով չեմ ցանկանում որեւէ բան  ասել եւ որեւէ մեկնաբանություն չեմ տա”,- նշել է ռադիոհաղորդավարուհին:

Մարիաննա Որսկանյանը


Արման Նշանյանն էլ անակնկալի է եկել մեր հարցից եւ ծիծաղելուց հետո պատասխանել է.“Ո՞վ է նման բան ասել… Ես եւ Մարիաննան պարզապես լավ ընկերներ ենք”:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի, Արման Նշանյանի եւ Մարիաննա Որսկանյանի ֆեյսբուքյան էջերից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW