Արման Ջուլհակյանի պարային խմբի, համերգների մասին BRAVO.am-ը պատմել է իր ընթերցողներին: Երեկ` հուլիսի 24-ին, նրա ծննդյան օրվա առթիվ կինը` պարուհի Մելինե Առաքելյանը, ամուսնուց գաղտնի խնջույք էր կազմակերպել` հրավիրելով մտերիմ ընկերներին ու բարեկամներին:
Արման Ջուլհակյանի ծննդյան տարեդարձին
Հյուրերը, հոբելյարից շուտ գալով ռեստորան, երաժշտությամբ, բացականչություններով եւ շամպայնով են դիմավորել նրան: Անակնկալի եկած Արմանը հյուրերի շնորհավորանքները լսելուց հետո մեկ րոպեով հեռացել ու կնոջ համար ծաղկեփնջով վերադարձել է:):
Արման Ջուլհակյանի ծննդյան տարեդարձին
Արման Ջուլհակյանը, որը եղել է “Բարեկամություն” համույթի առաջատար պարողներից, Նորքի հայորդաց տան “Նարեկ” պարային անսամբլի եւ “Օվեյշն” բալետ-ստուդիայի գեղարվեստական ղեկավարն է:
Մելինեն BRAVO.am-ին պատմել է, որ դեռ կեսգիշերին ամուսնուն շնորհավորել է եւ 34-ամյակի առթիվ 34 անգամ համբուրել:), իսկ խնջույքի մասին ոչինչ չի ասել, միայն նրա ընկերոջը խնդրել է, որ միասին գան գործնական հանդիպման.“Ոչինչ չէի ասել, բայց շատ դժվար էր թաքցնել, քանի որ տասը տարի միասին ենք ապրում, կարծես, մեկ մարդ լինենք, ամեն միմիկայի, ժեստի փոփոխություն զգում ենք: Օրեր առաջ քաղաքով մեկ շրջում էի ու փնտրում հետաքրքիր վայր, որտեղ ինքն իրեն լավ կզգար, կարծում եմ` անակնկալս կհավանի”:
Արման Ջուլհակյանի ծննդյան տարեդարձին
Արման Ջուլհակյանը մեզ հետ զրույցում խոստովանել է, որ կասկածել ու գլխի էր ընկել կնոջ “գաղտնի գործերի” մասին:).“Բայց չէի պատկերացնում, որ այսպես էր կազմակերպված լինելու, շատ լավ էր, շնորհակալ եմ կնոջս: Կասկածանքը ստիպեց նրա համար ծաղիկներ բերել:)”,- նշել է նա` ավելացնելով, որ ինքն էլ հաճախ է ընկերների եւ սիրելիի համար անակնկալներ անում:
“Նարեկ” պարային անսամբլի եւ “Օվեյշն” բալետ-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Արման Ջուլհակյանը
Պարողը վերջին տարիներին տարեդարձը չի նշել, քանի որ հյուրախաղերի պատճառով Հայաստանում չի եղել: Նա շարունակում է իր խմբերի հետ ելույթներ ունենալ, տեսահոլովակներում նկարահանվել, վերջերս էլ` հուլիսի 18-ին, նրա ղեկավարած բալետ-ստուդիան ներկայացել է համերգային շոու-ծրագրով:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: