Արմենչիկը տարին կամփոփի ստեղծագործական նորություններով: Այս օրերին ամերիկաբնակ երգիչը պատրաստվում է Ամանորի գիշերը Դուբայում կայանալիք իր մենահամերգին, իսկ մինչ այդ կներկայացնի զուգերգ Հարութ Փամբուկչյանի հետ: Նրանք առաջին անգամ միասին հանդես կգան դեկտեմբերի 21-ին` Լոս Անջելեսի “Դոլբի” թատրոնում:
Արմենչիկը եւ Հարութ Փամբուկչյանը
Երգիչը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ այդ օրը տեղի կունենա “Իմ կյանքը” խորագրով համերգ` նվիրված Հարութ Փամբուկչյանի բեմական գործունեության 50-ամյակին.“Երկար տարիներ բնակվելով Միացյալ Նահանգներում եւ լինելով ընկերներ` միասին երգելու ցանկություն միշտ էլ ունեցել ենք, սակայն չենք կարողացել իրականացնել թե՛ իմ, թե՛ իր զբաղվածության պատճառով: Պահը հասունացել է, լեգենդար երգչի եւ իմ ավագ ընկերոջ 65-ամյակի առթիվ վերջապես հանդես կգանք զուգերգով”:
Հարութ Փամբուկչյանը, Ռազմիկ Ամյանը եւ Արմենչիկը
Արմենչիկը երգի վերաբերյալ մանրամասներ չի պատմել, քանի որ ցանկանում են անակնկալ մատուցել հանդիսատեսին, միայն նշել է, որ մինչեւ տարեվերջ հնարավոր է ցուցադրվի զուգերգի տեսահոլովակը.“Շատ հեշտ է աշխատել նման տաղանդավոր երգիչ-երաժշտի հետ: Կարծում եմ` շուտով նաեւ տեսահոլովակը կհանձնենք երկրպագուներին”:
Արմենչիկը
Երգիչը բարձր տրամադրությամբ է պատրաստվում իր մենահամերգին.“Դուբայում ելույթ եմ ունեցել նաեւ 4 տարի առաջ: Շքեղ շոուն անցել է շատ ջերմ եւ ուրախ մթնոլորտում: Պետք է նույն կերպ այս Նոր տարին էլ դիմավորենք, որ ամբողջ տարին այդպիսին լինի”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմենչիկի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: