Միացյալ Նահանգներում բնակվող երգիչ Արմենչիկը նոր է ավարտել համերգային շրջագայությունը, պատրաստվում է Լաս Վեգասում կայանալիք իր մենահամերգին, ինչպես նաեւ` առաջնեկի մեկամյակին: Նա BRAVO.am-ին որոշ մանրամասներ է պատմել իր գործնական ու ընտանեկան ոլորտներից:):
Արմենչիկը տիկնոջ` Լուսինեի եւ որդու հետ
Ստեղծագործական. Ունեմ նոր երգ, որը ձայնագրման փուլում է: Սիրո մասին է, կոչվում է “Մեկ-մեկ էլ”: Այս գործի հիման վրա տեսահոլովակ էլ կնկարահանվի: Երգի պրեմիերան նախատեսում եմ իրականացնել մոտ 10-ն օրից:
Նոր համագործակցություններ արտասահմանյան աստղերի հետ դեռ չկան, բայց հետագայում անակնկալներ կլինեն: Հայտնի ռեփեր Snoop Dog-ի հետ համագործակցությունը “Հենց հիմա” երգի տեսքով շատ դրական արձագանքներ ստացավ:
Համերգներով եմ հանդես եկել Ռուսաստանում եւ Ուկրաինայում: Շրջագայությունս նոր եմ ավարտել. եղել եմ ռուսաստանյան 40 քաղաքում` արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
Արմենչիկը
Առաջին անգամ. Դեկտեմբերի 22-ին պատրաստվում եմ երգել Լաս Վեգասի “Palms” հյուրանոցի հայտնի “Pearl” համերգասրահում: Շատ ճանաչված ու ճոխ դահլիճ է, որտեղ ելույթ են ունեցել արտասահմանյան հայտնի կատարողներ: Ինչպես “Kodak”-ում, այստեղ եւս հայ առաջին երգիչն եմ, ով մենահամերգ է ունենալու:
Հայաստան այս տարի չեմ հասցնի գալ: Մյուս տարվա մեջ, առաջ Աստված, հավանաբար կլինեմ համերգով:
Արմենչիկը որդու` Մայքլի հետ
Ընտանեկան. Տղաս`Մայքլը, մոտ մեկ ամսից կդառնա մեկ տարեկան: Ցավում եմ, որ հաճախ ստիպված բացակայում եմ տնից, բայց հնարավորին չափով փորձում եմ ժամանակ տրամադրել որդուս: Արդեն նկատել ենք, որ երաժշտության հանդեպ հակումներ ունի: Պիտի խոստովանեմ, որ ոչ միայն իմ երգերը, այլեւ ցանկացած երգ, երաժշտություն գրավում է նրա ուշադրությունը: Դեմ չեմ լինի, եթե որոշի շարունակել իմ ճանապարհը, բայց միայն մեկ պայմանով`եթե ինձնից լավ երգի:
Կինս` Լուսինեն, զբաղվում է Մայքլի խնամքով ու դաստիարակությամբ, զուգահեռ նաեւ սովորում է: Մոսկվայում ստացած կրթությամբ տնտեսագետ-մարկետոլոգ է, իսկ նոր մասնագիտության հարցում դեռ չի կողմնորոշվել: Այստեղ այդպես է. մի քանի առարկա ես ուսումնասիրում, հետո նոր ընտրում:
Արմենչիկը տիկնոջ` Լուսինեի հետ
Ընտանիքումս առայժմ համալրում չի սպասվում: Այնպես չէ, որ չենք ուզում, հակառակը` ցանկությունս մեծ է: Մի քիչ Մյաքլը մեծանա, Աստված ինչ սեռի երեխա ուզում է, թող պարգեւի, միայն առողջ բալիկ լինի ու բարի մարդ դառնա հետագայում:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Արմենչիկի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: