×


Արմենչիկը որդու եւ հոր համար ծննդյան շքեղ տարեդարձ է կազմակերպել

Արմենչիկը դեռ մեկ ամիս առաջ BRAVO.am-ին  պատմել էր, որ պատրաստվում է Լաս Վեգասում կայանալիք իր մենահամերգին, ինչպես նաեւ` առաջնեկի մեկամյակին: Այսօր արդեն մեզ հետ զրույցում ամերիկաբնակ երգիչը նշել է, որ դեկտեմբերի 8-ին շքեղ եւ մեծ տոն է կազմակերպել որդու ծննդյան տարեդարձի առթիվ :):

Արմենչիկը կնոջ` Լուսինեի եւ որդու` Մայքլի հետ փոքրիկի մեկամյակին


“Շատ ուրախ ու լավ անցավ: Միաժամանակ նշեցինք ե'ւ Մայքլի ծնունդը, ե'ւ հայրիկիս 60-ամյակը”,-ասել է Արմենչիկը` հավելելով, որ փոքրիկի համար ծաղրածուներով ու մուլտհերոսներով շոու է ներկայացվել:

Արմենչիկը որդու հետ


Խնջույքին մասնակցած բազմաթիվ հյուրերի թվում են եղել կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը, դերասան Լեւոն Շարաֆյանը, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական, երգիչ Մարատ Հայրապետյանը եւ այլք:

Արմենչիկը կնոջ` Լուսինեի եւ որդու` Մայքլի հետ փոքրիկի մեկամյակին


Երգիչը չի մանրամասնել, թե ինչ նվերներ է ստացել որդին, նշել է, որ տորթն է համեղ ու բավական շքեղ եղել, ինքն էլ իր կատարումներով էլ ավելի տոնական է դարձրել երեկոն:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմենչիկի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW