×


Արմեն Դալլաքյան.«Խնդիրների պատճառով մեր հարսանիքը հետաձգվել է»

Երկարատեւ ընդմիջումից հետո Արմեն Դալլաքյանը կրկին վերադարձել է իր սիրելի գործին: Նա այժմ նկարահանվում է «Կենտրոն» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Մի քիչ առաքիչ» հումորային սիթքոմում:

Արմեն Դալլաքյանը


BRAVO.am-ին դերասանն ասել է, որ առաջարկը ստանալուն պես համաձայնել է. «Նախկինում միշտ դրամատիկ դերերով եմ ներկայացել հանդիսատեսին: Ծանոթանալով սցենարին` հասկացա, որ ռեժիսորի առաջարկած դերն էապես տարբերվում է նախկինում իմ կերտած կերպարներից, եւ այդ փոփոխությունը տեղին է»:

Արմենը մտավախություն է ունեցել, որ չի կարողանա ներկայանալ հումորային ժանրում.«Մի քանի ժամ նկարահանման հրապարակում թիմի հետ աշխատելուց հետո բոլոր վախերը հաղթահարեցի: Ուրախ եմ, որ նման մարդկանց հետ եմ աշխատում, ամեն կերպ օգնում են ինձ: Կարծում եմ` վատ չեմ խաղում»:

Արմեն Դալլաքյանը` զարմիկի հետ


Արմեն Դալլաքյանը չորս տարի է, ինչ ներկայանում է նաեւ որպես երգիչ.«Բայց դեռ մեկ սեփական երգ ունեմ. մեղեդային «Ետ արի»-ն, որի հեղինակը Անդրանիկ Շահինյանն է, շուտով կներկայացնեմ տեսահոլովակով»:

Խոսելով անձնական կյանքից` նա հետեւյալն է նշել.«Մի քանի խնդիրների պատճառով մեր նշանադրությունն ու հարսանիքն անընդհատ հետաձգվում է: Հուսով եմ՝ հաջորդ տարի կիրականացնենք մեր երազանքը` կամուսնանանք ու երեխա կունենանք»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արմենի անձնական արխիվից 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW