Արմեն Դալլաքյանը դարձել է 28 տարեկան: «Փոխնակ մայրը» սերիալի դերասանը BRAVO.am-ին ասել է, որ բարեմաղթանքների տարափը սկսվել է կեսգիշերից: Նրան առաջինը շնորհավորել է մայրը, ապա սիրելին ու ընկերները.«Չէի սպասում, որ այսքան ջերմ ու բարի խոսքեր կլսեմ, անչափ ուրախ եմ»:
Արմեն Դալլաքյանի 28-ամյակին
- Ւ՞նչ զգացողություն ես ունենում տարեդարձերիդ:
- Զգում եմ, որ մեկ տարով էլ մեծացա:):
- Սովորաբար, ծննդյան օրը վերլուծում ենք անցած ուղին: Երբ հետադարձ հայացք ես գցում ապրած տարիներին, ո՞րն է ամենամեծ ձեռքբերումդ եւ բացթողումը:
- Փորձում եմ կյանքիս ամեն մի օրն այնպես ապրել, որ հետո չափսոսամ բացթողումներիս համար: Կարեւոր ձեռքբերումը հեռուստադիտողների սերն է, որն օր օրի ավելանում է:
Արմեն Դալլաքյանը եւ Լիա Զախարյանը
- Կմտաբերե՞ս ամենահիշարժան տարեդարձդ:
- Ամենահիշարժանը 25-ամյակս էր: Կարծես առանց հարս ու փեսայի հարսանիք լիներ, այնքան մարդ կար:):
- Ամենատպավորիչ նվերը:
- Ժամեր առաջ եմ ստացել:): Բացեցի մեր տան դարպասն ու բակում հեծանիվ տեսա: Քավորս, իմանալով, որ ուզում եմ հեծանիվ ունենալ, անակնկալ մատուցեց:
Արմեն Դալլաքյանի 28-ամյակին
- Այս անգամ ինչպե՞ս նշեցիր:
- Խնջույքն իմ առանձնատան բակում էի կազմակերպել: Ամենամտերիմ ընկերնես էին հրավիրված: Նրանցից ոմանց հետ նաեւ գործընկերներ ենք: Կարծում եմ՝ լավ ժամանակ անցկացրինք:
-Անձնական կյանքում ե՞րբ է փոփոխություն սպասվում:
- Անձնական կյանքումս, փառք Աստծո, ամեն բան կարգին է: Աշխատանքային զբաղված առօրյայի պատճառով մեր նշանադրությունն ու ամուսնությունը մի փոքր ձգձգվում է: Հուսով եմ՝ մյուս տարեդարձիս օրը երեխայիս հետ կանցկացնեմ:
Զրուցեց Մերի Պողոսյանը/Bravo.am /
Լուսանկարները՝ ArmDreams.com-ի եւ Արմեն Դալլաքյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: