×


Արմեն Պետրոսյանի ընտանիքի եվրոպական արձակուրդները :)

Հումորիստ, “Yere1” նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը վերջերս է վերադարձել ծովափնյա հանգստից, սակայն, ինչպես նշել է BRAVO.am-ի հետ զրույցում, առաջիկայում կհասցնի կրկին վայելել ամառային արձակուրդները:):

Արմեն Պետրոսյանը կնոջ հետ


“Ընտանիքով հանգստացել ենք Միջերկրական ծովի ափին: Վերադարձել ենք 10 օր առաջ, իսկ հուլիսի 31-ին միայն ես ու կինս` Քրիստինան, կմեկնենք եվրոպական երկրներ` Իսպանիա, Ֆրանսիա”,-ասել է նա:

Արմեն Պետրոսյանի կինն ու որդին


Արմեն Պետրոսյանը հանգստի նպատակով եղել է ինչպես Եվրոպայում, այնպես էլ Միացյալ Նահանգներում եւ արաբական երկրներում.“Եթե երեխաների հետ ենք մեկնում, նախընտրում եմ լիարժեք եւ պասիվ հանգիստ կազմակերպել, իսկ երկուսով լինելու դեպքում գերադասում ենք ակտիվ հանգիստը”:

Արմեն Պետրոսյանը որդու հետ


Պատմամշակութային կոթողների առումով հումորիստի համար տպավորիչ են Հռոմը, Ֆլորենցիան, Վենետիկը, Բարսելոնը.“Բայց երեխաներս դեռեւս փոքր են եւ նախընտրում են խաղերը: Անցյալ տարի Փարիզում նրանք ամենից շատ հավանել էին Դիսնեյլենդը”,-նշել է Արմենը եւ հավելել, որ ավագ դստերը` տասնամյա Էլինային, արդեն իսկ հետաքրքրում են երկրների պատմությունն ու մշակութային արժեքները:

Արմեն Պետրոսյանի կինն ու երեխաները


Արմեն Պետրոսյանը հայաստանյան հանգստից եւս չի հրաժարվում. նախանցյալ տարի ընտանիքով եղել են Աղվերանում, միայն նշում է, որ հայտնի լինելու հանգամանքով պայմանավորված` արտերկրում է կարողանում լիարժեքորեն կտրվել առօրյայից:

Տեքստը` Հասմիկ Միկիչյան/Bravo.am/
Լուսանկարները` Արմեն Պետրոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW