Արմինե Պողոսյանի եւ ամերիկաբնակ գործարար Խաչիկ Թիթիզյանի` հուլիսին տեղի ունեցած պսակադրությանն անդրադարձել ենք: Զույգը զբաղվածության պատճառով միայն վերջերս է կարողացել մեկնել հարսանեկան ճամփորդության: Դերասանուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ այս օրերին սիրելի ամուսնու հետ Կիպրոսում է:
Արմինե Պոսոսյանն` ամուսնու հետ
“Այստեղ ենք Խաչիկի առաջարկով. մեզ հյուրընկալել է նրա կիպրոսաբնակ հորաքրոջ տղան: Կհանգստանանք տասն օր, քանի որ թատրոնում ներկայացումներ ունեմ”,-նշել է Համազգային թատրոնի դերասանուհին, որը հանրությանը հայտնի է նաեւ սերիալային դերերով եւ “Կարգին հաղորդում” նախագծին մասնակցությամբ:
Արմինե Պողոսյանի խոսքով` Կիպրոսում հրաշալի ժամանակ է անցկացնում, արդեն իսկ այցելել է տեսարժան շատ վայրեր.“Լառնաքայի ծովը շատ գեղեցիկ է… Եղել եմ նաեւ հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցում, Մելքոնյան վարժարանում, հայոց թեմի առաջնորդարանում”:
Արմինե Պողոսյանը` Կիպրոսում
Դերասանուհին ամուսնությունից հետո գրեթե նույն գրաֆիկով շարունակում է գործունեությունն իր սիրելի ոլորտում. վերջերս թատրոնին զուգահեռ նկարահանվել է գեղարվեստական` “Սուպեր մամա” ֆիլմում.“Կատակերգությունում իշխող կնոջ կերպարում եմ: Փոքրիկ, բայց հաճելի դեր է: Նոր առաջարկներ չունեմ, հուսով եմ` շուտով կստանամ”:
Արմինե Պոսոսյանն` ամուսնու հետ
Արմինե Պողոսյանը եւ Խաչիկ Թիթիզյանը պլանավորում են ձմռան երկու ամիսն անցկացնել Միացյալ Նահանգներում.“Փետրվարին կվերադառնանք, քանի որ հիմնականում Երեւանում ենք ապրելու. տեղափոխվելու մտադրություն դեռ չունենք”:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները`Արմինե Պողոսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: