Համազգային թատրոնի դերասանուհի Արմինե Պողոսյանը, որը հանրությանը հայտնի է նաեւ սերիալային դերերով եւ “Կարգին հաղորդում” նախագծին մասնակցությամբ, ամուսնացել է: Նրա եւ ամերիկաբնակ գործարար Խաչիկ Թիթիզյանի պսակադրությունը տեղի է ունեցել հուլիսի 20-ին` Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
Արմինե Պողոսյանն ամուսնացել է
“Երիտասարդ տարիքում ամուսնանալն ավելի հեշտ է. ծնողներն օգնում են:): Մեր հարսանիքի նախապատրաստական աշխատանքներով ինքներս ենք զբաղվել, եւ իսկապես շատ ուրախ օր ստացվեց` առանց ավելորդ ճոխությունների: Ներկաները տպավորված էին”,-BRAVO.am-ին պատմել է նորահարսը` հավելելով, որ հյուրերի թվում են եղել իրենց հարազատները, մտերիմներն ու գործընկերները:
Արմինե Պողոսյանն ամուսնացել է
Դերասանուհին մեզ հետ զրույցում խոստովանել է, որ անհանգստության պահեր է ապրել, սակայն կարողացել է հաղթահարել հուզմունքը.“Պատվիրածս հարսի զգեստը կարողացել եմ վերցնել միայն նախավերջին օրը, բայց ամեն ինչ անցել է նախատեսածից լավ”:
Արմինե Պողոսյանն ամուսնացել է
Նորապսակները հարսանեկան ճամփորդության մասին մտածելու ժամանակ դեռեւս չունեն.“Այժմ զբաղված եմ ներկայացումներով, նաեւ նկարահանվում եմ գեղարվեստական ֆիլմում: Մեր աշխատանքներն ավարտելուն պես կմտածենք, թե ուր ենք մեկնելու”,-ասել է Արմինեն եւ տեղեկացրել, որ մշտական բնակության վայրը չի փոխելու.“Միայն արձակուրդներին կտեղափոխվեմ Միացյալ Նահանգներ”:
BRAVO.am-ը շնորհավորում է Արմինե Պողոսյանին եւ ընտրյալին` մաղթելով երջանկություն եւ հարատեւ սեր:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արմինե Պողոսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: