Արմինկան շուրջ մեկ տարի է՝ բնակվում է Լոս Անջելեսում, որտեղ էլ օրերս որդու հետ Նոր տարվա թեմատիկայով լուսանկարահանման է մասնակցել: Երգչուհին BRAVO.am-ին է տրամադրել գեղեցիկ նոր ֆոտոշարքը, իսկ մեզ հետ զրույցում խոսել է 2017-ին գրանցած հաջողությունների, իրենց տանը տիրող տրամադրության մասին, եւ ոչ միայն:
«Ալեքսը հեշտությամբ է համաձայնում»
Գոհարիկն ամանորյա լուսանկարահանում առաջարկեց, եւ արդյունքում ստեղծվեց այս գեղեցիկ ֆոտոպատմությունը, որն իսկական նախատոնական նվեր է իմ եւ որդուս համար: Ալեքսը հեշտությամբ է համաձայնում լուսանկարվել, իրեն դուր է գալիս ամբողջ ընթացքը, այս անգամ էլ իրեն շատ ազատ եւ հարմարավետ էր զգում տաղավարում: Ավելին, շատ-շատ բաներ հենց Ալեքսն է տեղում որոշել՝ ինչ դիրքով նկարվել, ինչ տրամադրություն ունենալ եւ այլն:
Արմինկայի որդին՝ Ալեքսը
Ջերմ ու նախատոնական
Մեր բնակարանն օրեր առաջ գեղեցիկ զարդարել ենք: Չնայած՝ դրսում բավական տաք եղանակ է, չենք ընկալում ձմեռ հասկացողությունը, բայց տանը շատ ջերմ ու նախատոնական մթնոլորտ է:
Արմինկան՝ որդու հետ
«Մնացածը նույնն է»
Եթե համեմատենք ԱՄՆ-ի եւ Հայաստանի տոները, ապա կարող եմ ասել, որ այստեղ ավելի շատ նախապատվությունը տրվում է Սուրբ Ծննդին, որը նշում են դեկտեմբերի 25-ին: Մնացածը նույնն է՝ իրարանցումը փողոցներում եւ խանութներում, նախատոնական տրամադրությունը եւ այլն:
Բացահայտելով նորը
2017 թվականը լի էր հետաքրքիր իրադարձություններով, ծանոթություններով, նոր բացահայտումներով: Ընդամենը մեկ տարի է` ապրում եմ Լոս Անջելեսում, եւ ինձ համար շատ կարեւոր են նոր մարդիկ, չնայած՝ այստեղ ունեմ լավ, կայուն ընկերություն, մշտապես շրջապատված եմ նրանցով, բայց հետաքրքիր է բացահայտել նաեւ նոր մարդկանց ու երեւույթներ:
Արմինկան
2017-ի հաջողությունները
Տարեսկզբին տեղի ունեցած հայկական մեծ նորաձեւության շոուի շրջանակում որպես դիզայներ ներկայացրի իմ ապրանքանիշը: Շուտով իմ մոդելավորած հագուստները ներկայացված կլինեն Գլենդելում բացվող հայ դիզայներների մուլտիբրենդային խանութ-սրահում:
Այս տարի երկարատեւ դադարից հետո փորձ ունեցա նկարահանվելու գովազդային հոլովակներում, առաջարկներ ունեմ հեռուստատեսություններից, եղավ իմ ու Նորոյի զուգերգի պրեմիերան, որը ծավալուն նոր աշխատանք էր: Բավական հետաքրքիր ու հագեցած տարի էր, եւ ամենակարեւորը` անհաջողություններ եւ կորուստներ անցնող տարում չեմ գրանցել:
Արմինկան՝ որդու հետ
Նոր տարի՝ նոր գաղափարներ
Ամեն բան դեռ առջեւում է, նոր տարի` նոր գաղափարներ, մտահղացումներ: Չեմ սիրում կազմել պլաններ եւ խոսել դրանց մասին: Շատ մեծ-մեծ ցանկություններ ունեմ, որոնք, տա Աստված, կիրագործեմ հաջորդ տարի: Դեռ հստակ որոշում չենք կայացրել` որտեղ եւ ինչպես ենք նշելու Ամանորը: Կարեւորը, վստահ եմ, որ նշելու ենք լավ տրամադրությամբ եւ մեծ ակնկալիքներով:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Գոհար Ասատրյանի (GogaPhoto)
Դիմահարդարումը՝ Ռուզաննա Այվազյանի
Նկարահանում իրականացվել է HyeCinema studio-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: