×


Արմինկա.“Ոչ մի բացթողում անձամբ իմ կողմից չէր կարող լինել”

Համացանցում վերջին օրերին քննարկման առարկա է դարձել Արմինկայի կրթական մակարդակը: Տեղեկացնենք, որ խոսակցությունների պատճառը երգչուհու պաշտոնական կայքէջում նրա ապագա ծրագրերին վերաբերող գրառման մեջ տեղ գտած ուղղագրական սխալներն են:

Արմինկան


Արմինկան քիչ առաջ BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ անձամբ չի զբաղվում կայքէջով.“Փոխարենը` միշտ հետեւում եմ այնտեղ տեղ գտած գրառումներին, հաճախ էլ վրիպակներ նկատում ու անմիջապես ուղղում դրանք: Աղմուկ բարձրացրած գրառումը հավանաբար վերջին մեկ շաբաթվա ընթացքում է հրապարակվել, ես էլ դեռ չեմ հասցրել այն կարդալ եւ ուղղել”:

Արմինկան


Երգչուհին նաեւ հետեւյալն է ասել.“Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հայերենի իմ իմացությունը կատարյալ է. ոչ մի բացթողում անձամբ իմ կողմից չէր կարող լինել: Այնուամենայնիվ, բոլորն էլ կարող են սխալվել, պարզապես պետք չէ դրանից այսպիսի մեծ աղմուկ բարձրացնել: Որեւէ մեկի վրա ցեխ շպրտելուց առաջ նախ պետք է ճշտել` արդյոք նա է սխալի հեղինակը”:

BRAVO.am
Լուսանկարները` Արթուր Հովակիմյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW