×


Արմուշ.“Կրկին տղա ենք ունենալու”

Արման Խաչատրյանը, նույն ինքը` “Vitamin” ակումբից Արմուշը, օրերս դարձել է 38 տարեկան: Հումորիստ-դերասանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ ծննդյան օրվան ավելի երիտասարդ տարիքում էր ուշադրություն դարձնում.“Դե, հիմա մի տեսակ պապի ենք դարձել: Իմ ընկեր պապիներին ասե՞մ` եկեք միասին ծնունդս նշենք… Երիտասարդ տարիքում էր, որ լավ քեֆ էինք անում”,-ասվածին հատուկ հնչերանգ տալով` կատակել է նա` հավելելով, որ իրականում չնշելու պատճառն այն էր, որ օրն անցկացրել է աշխատանքային թեժ եռուզեռի մեջ:

Արմուշը` կնոջ հետ


Հոբելյարի կինը` Լուսինեն, եւ որդին` Դանիելը, նրան անակնկալի են բերել վաղ առավոտյան.“Նրանք ինձ անկողնում տորթ մատուցեցին` վառվող մոմերով:): Տոնական մի քանի րոպեներից հետո ես անցա աշխատանքի”:

Շատերը կարծում են, թե հումորիստ-դերասանների օրը հագեցած է արկածներով ու զավեշտալի դեպքերով, այնինչ, ինչպես Արմուշն է նշում, հումորը գործի է դնում միայն բեմում.“Կյանքում շատ լուրջ եմ, հատկապես երեխայի դաստիարակության հարցում: Ես եւ կինս աշխատում ենք լավ մարդ դաստիարակել”:

Արմուշի ընտանիքը


Արդեն հայտնել ենք, որ օգոստոսին կծնվի հումորիստի երկրորդ երեխան: Արմուշն այս անգամ մեր ընթերցողների համար բացահայտել է բալիկի սեռը.“Կրկին տղա ենք ունենալու: Դանիելի պարագայում անվան ընտրությունը կնոջս էր վստահված, հիմա իմ հերթն է:) Ընտանիքս կյանքիս լավագույն նվերն է”:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմուշի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW