×


Արսենը, Լուիզան, Մայան եւ այլք` “Հայտնություններ. ԱՐԱՐԱՏ’’-ի շնորհանդեսին

Երեւանի կոնյակի գործարանն իր “ԱրԱրԱտ” ապրանքանիշով երեկ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կազմակերպել էր “Հայտնություններ. ԱՐԱՐԱՏ’’ գրքի շնորհանդեսը: Միջոցառման հյուրերը, որոնց թվում էին Արսեն Գրիգորյանը, Լուիզա Ներսիսյանը, Մայա Պողոսյանը, Ավետիս Խախամյանը եւ ուրիշներ, դիտել են նաեւ գրքի մոտիվներով բալետային ներկայացում:

Արսեն Գրիգորյանը եւ Լուիզա Ներսիսյանը


“Հայտնություններ. ԱՐԱՐԱՏ’’ գիրքը նվիրված է Երեւանի կոնյակի գործարանի 125-ամյակին եւ իր մեջ ներառում է Հայաստանին, հայկական մշակույթին ու կոնյակին նվիրված բանաստեղծություններ, երաժշտական նոտաներ եւ պարտիտուրներ, հայկական ավանդական բաղադրատոմսեր, անվանի մարդկանց տպավորությունները ներկայացնող մեջբերումներ, Արարատ լեռան մասին հետաքրքրաշարժ փաստեր եւ այլն:

“Հայտնություններ. ԱՐԱՐԱՏ’’ գիրքը


“Մեծ արվեստագետների` Հայաստանին ու հայկական կոնյակին վերաբերող ստեղծագործություններն ու հիշողություններն այնքան շատ էին, որ որոշեցինք գիրք հրատարակել: Իհարկե, տխուր կլիներ, եթե չլինեին նկարազարդումները, որոնք արտահայտում են նկարիչների` այդ պատմություններից ոգեշնչումը’’,-BRAVO.am-ի հետ զրույցում պատմեց “ԱրԱրԱտ’’-ի բրենդ-տնօրեն, “Հայտնություններ. ԱՐԱՐԱՏ’’ նախագծի հեղինակ Կարին Մադելրյեն:

Երեկոյի ընթացքում “Ոսկե դիմակ’’ մրցանակի արժանացած “Կանոն Դենս’’ խումբը ժամանակակից պարային բեմադրության տեսքով ներկայացրեց, ըստ իրենց, գրքում զետեղված պատմություններից առավել տպավորիչները` Սերգեյ Փարաջանովի կազմակերպած ընդունելությունը, Արամ Խաչատրյանի եւ Սալվադոր Դալիի հանդիպումը եւ այլն:

"Կանոն Դենս" պարի խմբի ելույթը


“Շնորհակալություն եմ հայտնում ներկաներին, նաեւ մեր աջակիցներին: Կյանքը ակնթարթներից է կազմված: Փորձեցինք ձեզ համար մի ակնթարթ ստեղծել, որը, հուսով ենք, կմնա ձեր հիշողության մեջ ու կհամալրի մյուս ակնթարթների շարքը’’,-միջոցառման ավարտին նշել է Երեւանի կոնյակի գործարանի տնօրեն Արա Գրիգորյանը:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW