Արցախյան ազատագրական պայքարում հայ մարտիկներին ոգեւորող “Հայեր, միացեք”, “Պատերազմ ենք գնում”, “Գետաշեն”, “Մոնթե Մելքոնյան”, “Լավագույն տղերքը մենք ենք”, “Հպարտ գնացեք” երգերի հեղինակ գուսան Հայկազունը առողջական խնդիրներ ունի: Նրան վիրահատել են, սակայն դեռ բուժման կուրսեր պետք է անցնի: “Հայկազունք” երաժշտական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից, “Երկրապահ” կամավորների միության անդամ Գագիկ Նազարյանի ծանր հիվանդությունը համախմբել է երաժիշտ ընկերներին:
Գուսան Հայկազունը
Նրան աջակցելու նպատակով փետրվարի 5-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա “Միացեք, հայեր” խորագրով բարեգործական համերգ, որի ողջ հասույթը կուղղվի գուսանի բուժմանը: Ելույթ են ունենալու Արսեն Գրիգորյանը` Մրրոն, Նունե Եսայանը, Դավիթ Ամալյանը, Շուշան Պետրոսյանը, Գոհար Հովհաննիսյանը, Ներսիկ Իսպիրյանը, Արաբոն, Ռուբեն Սասունցին, Մկրտիչ Մկրտչյանը, Գագիկ Գինոսյանը` “Կարին” ավանդական երգի-պարի համույթով, “Սասնա ծռեր” պարի խումբը ու ուրիշներ:
Գուսան Հայկազունը
Բարեգործական համերգի կազմակերպիչներից Մանուշակ Ստեփանյանը BRAVO.am-ին հայտնել է, որ վիրահատությունից հետո գուսան Հայկազունը պետք է անցնի քիմիոթերապիայի կուրսեր.“Վիրահատությունը կատարել է իր մարտական ընկերը` բժիշկ Տարոն Տոնոյանը, առաջին քիմիոթերապիայի ծախսերը հոգացել են նրա երգիչ-ընկերները, բուժման շարունակության համար նա մեր աջակցության կարիքն ունի: Արցախյան պատերազմի տարիներին նա կանգնել է մեր կողքին, հիմա մեր հերթն է նրան օգնելու: Նա Վազգեն Սարգսյանի առաջարկով հենց Գետաշենը պաշտպանելու ընթացքում գրել է համանուն հայտնի երգը: Մարտական ընկերներին շատ է ոգեւորել իր ռազմահայրենասիրական երգերով”:
Փետրվարի 5-ին կայանալիք համերգի տոմսերն արժեն 3000-5000 դրամ: Ձեր գումարային ներդրումը կարող եք փոխանցել նաեւ գուսանին օգնելու համար բացված հետեւյալ հաշվեհամարներից մեկին` 11805003430500 AMD,
11805003430501 USD:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: