Դերասան-ամուսիններ Լուսին Վարդանյանն ու Վահանգն Խաչատրյանը եւ դերասան, հաղորդավար, երգիչ Արսեն Գրիգորյանն այս օրերին Երեւանի տարբեր անկյուններում ընթերցում են Միացյալ Թագավորության գրական ստեղծագործությունների հայերեն թարգմանությունները:
Դերասան-ամուսիններ Լուսին Վարդանյանը եւ Վահագն Խաչատրյանը
Բրիտանական խորհրդի կազմակերպմամբ Հայաստանը երրորդ անգամ միացել է Համաեվրոպական գրական գիշեր նախաձեռնությանը, որի ընթացքում համատեղվում են գրականությունը, դերասանական վարպետությունը ու ներկայացման արտասովոր տեղը. այս ամենն, իհարկե, միտված է նպաստել ընթերցանության տարածմանը:
Արսեն Գրիգորյանը
Միջոցառումը մեկնարկել է մայիսի 23-ին` ԵՄ հայաստանյան կենտրոնում, որտեղ Լուսին Վարդանյանն ու Վահագն Խաչատրյանը կարդացել են Արթուր Կոնան Դոյլի “Չորսի նշանը” ստեղծագործության հայերեն թարգմանությունը: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսը եւ մյուս հյուրերը մեկ ժամից ավելի ունկնդրել են նրանց:
Հայաստանը երրորդ անգամ միացել է Համաեվրոպական գրական գիշեր նախաձեռնությանը
Երեկ էլ Երեւանի մետրոպոլիտենի չորս կայարանում Արսեն Գրիգորյանն ընթերցել է շոտլանդական, իռլանդական, անգլիական գրականություն: “Բարեկամություն”, “Մարշալ Բաղրամյան” , “Երիտասարդական”, “Հանրապետության հրապարակ” կայարաններում Ռոբերտ Բըրնսի, Օսկար Ուայլդի, Թոմաս Դիլընի, Ջոան Ռոուլինգի ու Վիդիադխար Սուրաջպրասադ Նայպոլի ստեղծագործությունները բարձրախոսով ներկայացնելիս համապատասխան հանդերձանքով դերասանը նաեւ նստել է մետրոյի սառը հատակին:):
Լուսին Վարդանյանը
Ինչպես նշել է Բրիտանական խորհրդի արվեստի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը, անցորդների կողմից կա հետաքրքրություն, հատկապես բանուկ կայարաններում.“Մայիսի ընթացքում եվրոպական տարբեր քաղաքներում տեղի են ունենում նմանատիպ միջոցառումներ: Թեեւ նախաձեռնությունը կոչվում է գրական գիշեր, բայց պարտադիր չէ, որ ընթերցանությունը միայն ուշ ժամերի կազմակերպենք”:
Համաեվրոպական գրական գիշեր նախաձեռնությունն անց է կացվում Հայաստանում Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում: Այսօր ժամը 17։00-ին հասցրու Հյուսիսային պողոտայում Բրիտանական խորհրդի վրանում մասնակցել թեյախմությանն ու ընթերցանության ժամին:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: