×


Արսեն Գրիգորյանը` էքստրեմալ թռիչքների, էյֆորիկ զգացողությունների մասին եւ ոչ միայն :)

Դերասան, հաղորդավար, երգիչ Արսեն Գրիգորյանը, պարզվում է, նաեւ էքստրեմալ սպորտաձեւերի սիրահար է:): Վերջին շրջանում նա տարվել է պարապլաներիզմով.“Թռչելու ցանկություն միշտ էլ եղել է, իսկ երբ դիմեցի Հայաստանի պարապլաներային սպորտի ֆեդերացիայի անդամ Արմեն Սարգսյանին, ցանկությունս իրականություն դարձավ:)”:

Արմեն Սարգսյանն ու Արսեն Գրիգորյանը


BRAVO.am-ի հետ զրույցում Արսենը նշել է, որ առաջին անգամ ճախրելիս էյֆորիկ զգացողություններ է ունեցել.“Թռա, իջա եւ միայն 30 րոպե անց հասկացա, թե ինչ է տեղի ունեցել: Իսկ երկրորդ անգամ ամեն ինչ պարզապես հրաշալի էր. խաղաղվել էի:)”:

Նրա փոխանցմամբ` իր երկրորդ թռիչքի ժամանակ տեղի են ունեցել նաեւ “Դեպի վեր” նոր երգի տեսահոլովակի նկարահանումները.“Այս գործն իր շուրջն է համախմբել ինձ, “BIGstar” երաժշտական թիմից Հրագին ու Սվետլանային եւ “Պարիր, թե կարող ես” նախագծի երրորդ եթերաշրջանի հաղթող Հովհաննեսին”:

Արմեն Սարգսյանն ու Արսեն Գրիգորյանը


Զրուցել ենք նաեւ Հրագի հետ, որը զբաղվում է “Դեպի վեր”-ի պրոդյուսինգով.“Որոշել ենք այնպիսի բան անել, ինչպիսին ոչ ոք երբեւէ չի արել:)”,-նշել է նա ու հավելել, որ տեսահոլովակում, որի ռեժիսորն իր եղբայր Հրանտ Սիմոնյանն է, չորս մասնակիցն էլ երգելու եւ պարելու են:

Սվետլանան ու Հրագը


Հրագը տեղեկացրել է, որ երգի երաժշտության հեղինակը հենց ինքն է, խոսքերինը` Մարիամ Շահինյանը, իսկ գործիքավորմամբ զբաղվել է Լեւոն Փասոդյանը.““Դեպի վեր”-ը խորհրդանշելու է մեր հոգու թռիչքը:): Պրեմիերան նախատեսում ենք իրականացնել հոկտեմբերի 1-ին”:

Տեսքտը` Դիանա Հովհաննիսյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Արսեն Գրիգորյանի եւ Հրագ Սիմոնյանի անձնական արխիվներից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW