Արսեն Գրիգորյանն ինչպես որդու լույս աշխարհ գալիս, այնպես էլ այս տարեդարձին նրանից հեռու է եղել.«Վահեն Ֆրանսիայում է ծնվել, այդ օրը ես Հայաստանում էի, այժմ նա հայրենիքում է, իսկ ես՝ Միացյալ Նահանգներում»,- BRAVO.am-ին ասել է երգիչը եւ հավելել.«Երեխաների հետ կապված բոլոր հարցերով կինս՝ Ջուլիետտան, է զբաղվում, ես միայն ֆինանսական կողմն եմ ապահովում: Այդ օրը նա գեղեցիկ տորթ ու քաղցրավենիք է տարել մանկապարտեզ: Ես նկարներով եմ հետեւում, երեւում է՝ տղայիս տրամադրությունը շատ բարձր է եղել: Շատ եմ ափսոսում, որ այդ օրը նրա կողքին չէի, բայց, ավաղ, հանգամանքներն այդպես դասավորվեցին: Ֆրանսիայից տատիկը նրան Սարդ-մարդու հագուստն է ուղարկել, ինձնից էլ սիրելի մուլտհերոսի կոշիկներն է ուզել»:
Արսեն Գրիգորյանը՝ կնոջ հետ
Նա Նոր տարին կդիմավորի ԱՄՆ-ում.«Շատ կցանկանայի՝ ընտանիքս էլ կողքիս լիներ, բայց քանի որ հնարավորություն չկա, տոներն ընկերներիս հետ կանցկացնեմ: Տղամարդը ստեղծված է նրա համար, որ ազատ լինի, երբեմն ժամանակն իր ուզած վայրում, իր նախընտրած մարդկանց հետ անցկացնի»:
Արսենից տեղեկացանք, որ վերջին ամիսներն աշխատանքային բուռն մթնոլորտում է անցկացրել.«Բոլորովին նոր ոճով եմ պատրաստվում ներկայանալ: Ռոմանսներ երգող Արսենի երգացանկն այժմ համալրվել է ուրախ, պարային երգերով: Իմ նոր երգերի ներքո մարդիկ այժմ կարող են պարել եւ ուրախանալ: Չեմ կարող ասել, թե այս ոճն ինձ համար բոլորովին նոր է, քանի որ իմ գործունեության սկզբում եւս 6/8 ժանրի երգեր կատարել եմ»:
Արսեն Գրիգորյանը՝ երեխաների հետ
Հարցին՝ արդյոք ոճային փոփոխությունը կոմերցիոն նպատակ չի հետապնդում, երգիչը պատասխանել է.«Ինչ-որ չափով հետապնդում է: Սա իմ աշխատանքն է, իմ եկամտի միջոցը, չեմ կարող մշտապես իմ գրպանից նոր երգեր ձայնագրել, տեսահոլովակներ նկարահանել առանց որեւէ եկամուտ ունենալու, չէ՞ որ երգով վաստակած գումարով եմ պահում իմ երեխաներին: Նրանք մյուսներից ինչո՞վ են պակաս, որ լավ չապրեն: Մյուս կողմից՝ անընդհատ նույն ոճում հանդես գալը ե՛ւ արտիստին է հոգնեցնում, ե՛ւ նրա երկրպագուներին: Եթե փոփոխություններ, նորություններ չլինեն, երկրպագուների շարքերում նոր՝ ավելի երիտասարդ սերունդներ չեն ընդգրկվի»:
Արսենը նշել է, որ երբեք չի վախեցել քննադատություններից ու բացասական կարծիքներից.«Ո՞վ ասաց, որ բոլորին պետք է դուր գա իմ արած աշխատանքը: Այնպես չէ, որ բոլորի կարծիքը հաշվի եմ առնում. կարեւորում եմ միայն մասնագիտական քննադատությունը: Ես չեմ կարող փնովել այս կամ այն լրագրողի գրած նյութը՝ չլինելով մասնագետ: Խորհուրդ կտամ երգ-երաժշտությունից հեռու մարդկանց զերծ մնալ կարծիքներ հայտնելուց»,-եզրափակել է նա:
Նյութը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արսեն Գրիգորյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: