Արսեն Գրիգորյանն oրեր առաջ է վերադարձել Եգիպտոսից, որտեղ վայելել է ամառային արձակուրդը: BRAVO.am-ի հետ զրույցում երգիչն ասել է, որ 10 օր հասցրել է լողալ, արեւայրուք ընդունել, երեխաների հետ խաղալ ու զբոսնել:
Արսեն Գրիգորյանի ընտանիքը` Եգիպտոսում
Նրանց հետ ծովափնյա հանգստի էին մեկնել նաեւ Ստեփան Ղամբարյանն ու Անի Ամիրյանն` իրենց դստեր հետ.«Ստեփան իմ շատ մտերիմ ընկերներից է: Զբաղվածության պատճառով քաղաքում չէինք կարողանում հաճախ հանդիպել: Որոշեցինք միասին ճամփորդել, որ կարողանանք կարգին շփվել:)»,-նշել է Արսենը:
Արսեն Գրիգորյանի եւ Ստեփան Ղամբարյանի ընտանիքները` Եգիպտոսում
Պարզվում է` նրանք ի սկզբանե պլանավորել էին Հունաստան ուղեւորվել.«Բայց վիզաների հետ կապված խնդիր առաջացավ, ու որոշեցինք տեսնել Եգիպտոսը, որտեղ մինչ այս չէինք եղել: Այնպիսի հյուրանոց էինք ընտրել, որի տարածքից դուրս գալու կարիք չկար: Ուրախ ու հետաքրքիր օրեր անցկացրինք: Կարեւորն այն է, որ կարողացա մի քանի օր երեխաներիս տրամադրել: Անընդմեջ նրանց կողքին լինելով՝ հասկացա, թե որքան դժվար, բայց միեւնույն ժամանակ հաճելի զբաղվածություն ունի կինս:): Պարբերաբար մենակ մնալու ցանկություն էի ունենում, քայլում էի հյուրանոցից հեռու, լողում, լիցքաթափվում»,- պատմել է երգիչը:
Արսեն Գրիգորյանի կինն ու երեխաները
Արսենից տեղեկացանք, որ ամառային հանգիստը չի պատկերացնում Հայաստանում. «Ամենահարմար տեղը Սեւանն է, ես էլ այն չեմ սիրում, դրա համար ամառային արձակուրդները միշտ արտերկրում ենք անցկացնում, ձմեռայինն՝ այստեղ»:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները՝ Արսեն Գրիգորյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: