Թատրոնի եւ կինոյի դերասան, հաղորդավար Արսեն Լեւոնյանը 4 տարեկանում պապիկի` անվանի դերասան Խորեն Աբրահամյանի հետ թատրոնում խաղացել է իր առաջին դերը. ներկայացումը կոչվում էր “Էդմունդ Քին”:): Դերասանի իր հմտությունները նա զարգացրել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, “Արտիստը” ֆիլմում գլխավոր դերը վստահվել է հենց Արսենին: Երիտասարդ արտիստը նկարահանվել է նաեւ “Հայր մեր”, “Ոչինչ չի մնա”, “Գարեգին Նժդեհ” ֆիլմերի էպիզոդներում:
Արսեն Լեւոնյանը
Դերասանին հանդիպեցինք ֆուտբոլի դաշտում, որտեղ նա ամեն կիրակի զբաղվում է սիրելի մարզաձեւով: BRAVO.am-ի հետ զրույցում Արսենը խոսել է ոչ միայն ֆուտբոլի, այլեւ եղբոր` Խորեն Լեւոնյանի հետ հարաբերությունների, նախասիրությունների եւ սիրահարվելու մասին:):
Երբ ապրում էինք Սանկտ Պետերբուրգում, ես եւ Խորենը պատրաստվում էինք ֆուտբոլիստ դառնալ, բայց հետո սկսեցինք ծխել եւ այդպես էլ չստացվեց:
Մականուններ չեմ ունեցել, միայն մայրս, չգիտեմ ինչու, ինձ Տյոմ է ասում:
Արսեն Լեւոնյան.
Ռուսաստանում ապրելու տարիներին մի անգամ սիրահարվել եմ ռուս աղջկա, ես տարիքով փոքր էի, իսկ նա` մեծ… Ինձ սովորեցնում էր` ինչպես աղջկան մոտենալ, ինչպես ծանոթանալ… :)
Հաճախ չեմ սիրահարվում եւ արդեն երկար ժամանակ է` ընկերուհի չունեմ:
Մեր աղջիկները շատ են սիրունացել:):
Ամեն օր գոնե մի ֆիլմ պարտադիր պետք է դիտեմ:
Բաց չեմ թողնում թե՛ Չեմպիոնների լիգան, եւ թե ՛ մեր հավաքականի խաղերը: Ամեն կիրակի էլ ինքս եմ ֆուտբոլ խաղում, որից հետո մեր թիմով գնում ենք խինկալի ուտելու եւ մի բաժակ խմելու:):
Արսեն Լեւոնյանը
Ներկայացման մեջ խաղալու առաջարկ եմ ստացել, բայց դեռ համաձայնությունս չեմ տվել:
Կյանքումս երկու անգամ թամադայություն եմ արել, բավական հետաքրքիր էր:
Համերգներ, ինչպես նաեւ գրական, ասմունքի երեկոներ եմ վարում:
Բեմից եւ տեսախցիկներից այն կողմ երբեւէ չեմ խաղում. շատ հասարակ եւ շփվող եմ:
Իմ ամենամեծ ձեռքբերումն ընտանիքս է, եղբայրս, ով իմ կյանքում շատ կարեւոր դեր ունի: Վերջերս նա “Մովսես Խորենացի” մեդալ ստացավ, դա ինձ համար մեծ հպարտություն էր:
Ես եւ Խորենը խորհուրդներով իրար չենք դիմում, հակառակը` հաճախ վիճում ենք, բայց դա տեւում է շատ կարճ:):
Արսեն Լեւոնյանն ամեն կիրակի ֆուտբոլ է խաղում
Գիժ մարդկանց շատ եմ սիրում, բայց հիասթափվում եմ, երբ, օրինակ, աղջիկը կիրթ չի խոսում կամ խելքին մոտ բաներ չի ասում:
Չեմ սիրում, երբ գործը կիսատ են թողնում, երբ չեն կրթվում, երբ միանման են լինում:
Արդեն հինգերորդ անգամ կարդում եմ “Փոքրիկ իշխանը”, որովհետեւ տարբեր տարիքում տարբեր կերպ ես ընկալում: Շատ սիրում եմ այս տողերը՝ “Մեծերը թվեր են սիրում, օրինակ, եթե ես ասեմ, որ տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի կտուրին աղավնիներ կային, նրանք երբեք չեն պատկերացնի այդ տունը: Նրանց պետք է ասել` “Ես տեսա մի տուն, որ արժե հարյուր հազար ֆրանկ”: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն.“Ինչպիսի՜ գեղեցկություն””:
Արսեն Լեւոնյանը
Երեւանի ակումբներում ինձ հաճախ չեք տես տեսնի, բայց կա շատ հանգիստ մի վայր, որտեղ սիրում եմ այցելել, անգամ այդ ակումբի անդամներից եմ:
Առանց երաժշտության չեմ կարողանում ապրել, այն պարտադիր ինձ հետ է: Փոքր ժամանակ ես եւ Խորենը 2Pac-ի, “Backstreet Boys”-ի երգերն էինք լսում, իսկ հիմա նախընտրում եմ Սթիվի Ուանդերի, Ալ Ջերոյի, Ջորջ Բենսոնի ստեղծագործությունները, հայկական ժողովրդականի մասին էլ չասեմ… :)
Կար ժամանակ, երբ նկարում էի:
Եթե մտածեմ հիասթափության մասին, չեմ կարող լավ դերասան դառնալ: Չեմ հիասթափվի. ապրել եմ, ապրում եմ եւ կապրեմ այդ կյանքով:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: