×


Արսեն Սաֆարյանի 40-ամյակի երեկույթը, կնոջ նվերն ու հյուրերը

Ապրիլի 12-ը Արսեն Սաֆարյանի ծննդյան օրն է։ Երգիչն ի սկզբանե չի ցանկացել նշանավորել տարեդարձը, բայց, այնուամենայնիվ, 40-ամյակին ելույթ է ունեցել իր հիմնած երաժշտական ակումբում։ Հոբելյանական երեկոյին ներկա եղել մտերիմներն ու նրա հեղինակային երաժշտության սիրահարները:

Արսեն Սաֆարյանը եւ Անդրեն


«Ասում են՝ 40-ամյակը չի կարելի նշել, բայց ես ամենեւին սնահավատ չեմ։ Երեկույթն ավելի հետաքրքիր դարձնելու համար որոշեցինք, որ սեղան նստելու ու կենացներով իրար գովելու փոխարեն կարելի է երգել։ Շատ արագ կազմակերպեցինք։ Քանի որ շոումեններ Չարենցը եւ Վահագն Գրիգորյանը աշխատում են մեր ակումբում, նրանց մասնակցությամբ երեկոն տարբերվեց իմ նախորդ համերգներից»,-BRAVO.am-ին պատմել է նա:

Հայկոն, Ավետ Բարսեղյանը, Տիգրան Պետրոսյանը եւ Զարուհի Բաբայանը


Ակումբի անձնակազմն Արսենի համար կենդանի նվագակցությամբ կատարել է նրա հեղինակային «Քո տոնը շնորհավոր» երգը, որի ընթացքում էլ կտրել են տոնական տորթը.«Նախատեսել էինք նաեւ զուգերգ Ալլա Լեւոնյանի հետ, բայց վատառողջ լինելու պատճառով նա ներկա չէր: Ուրախ եւ անմիջական մթնոլորտ էր, այսպիսի տարեդարձ չէի ունեցել։ Հյուրերը եկել էին նվերներով, մի քիչ ամաչեցի, որովհետեւ դրա կարիքը չկար։ Իսկ կինս նվիրեց իմ ամենասիրելի օծանելիքը, որը մոռանում էի գնել։ Տղաս նամակով շնորհավորեց, աղջիկս գրկեց ու համբուրեց»։ 

Երգչի համար ուրախալի է, որ տարեդարձին մտերիմները կողքին են եղել.«Օրվա ընթացքում հաճելի զանգեր եմ ստացել տարբեր երկրներից, նույնիսկ այն մարդկանցից, որոնց վաղուց չեմ տեսել։ Զբաղվածության պատճառով չէի հասցնում պատասխանել»։

Արսեն Սաֆարյանի կինն ու որդին


Խոսելով նպատակների մասին՝ նա հայտնել է, որ առաջիկայում նոր երգերով կներկայանա.«Ամենակարեւորը՝ արդեն ունեմ երաժիշտների իմ խումբը, եւ ցանկացած ժամանակ կարող ենք 6 հոգուց կազմված բենդով մեկնել Հայաստանի մարզերից մինչեւ տարբեր երկրներ ու մենահամերգներ ունենալ։ Մինչ հրավերները, ինքս կնախաձեռնեմ շրջագայություն: Այլեւս չեմ ուզում միայնակ գնալ համերգների, միայն պետք է ֆինանսական հարցերը լուծեմ։ Երբ տեսնում եմ շուրջս ոչինչ չի կատարվում, նշանակում է՝ իմ գործելու ժամանակն է եկել»։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport