×


Արտակ Վարդանյանը նոր թոք-շոու կվարի :)

Արտակ Վարդանյանը, որը հայկական եթերից բացակայում է 2012 թվականի հունիսից, դադարից հետո կրկին կլինի հեռուստաէկրաններին` արդեն որպես նոր թոք-շոուի հաղորդավար: Ծրագիրը կոչվում է “Երեւանն է խոսում”, հեռարձակվելու է “Արմնյուզ”-ով:

Արտակ Վարդանյանը


Հեռուստալրագրող-հաղորդավարը BRAVO.am-ին պատմել է, որ այս ընթացքում վերապատրաստման դասընթացներ է անցել Իտալիայի ազգային հեռուստատեսության հեռուստադպրոցում.“Գիտելիքների, փորձի ձեռքբերման կարեւոր ժամանակահատված էր իմ կյանքում: Նախորդ սխալներից սովորած, իմ աշխատանքը վերաիմաստավորած եւ արժեքավորած` նորից կլինեմ եթերում: Չեմ չափազանցնում` բազմաթիվ նամակներ էի ստանում, թե ինչու որեւէ ծրագիր չեմ վարում: Եվ ահա, վերադարձից հետո Արտակ Ալեքսանյանից առաջարկ ստացա իմ ոճով, բայց նոր մոտեցմամբ պատրաստել նոր թոք-շոու”:

“Երեւանն է խոսում” նախագծի շրջանակում, ինչպես Արտակն է նշել, բարձրաձայնվելու են երիտասարդներին հուզող թեմաներ.“Խոսելու ենք նրանց հարաբերությունների, բարդույթների մասին եւ ոչ միայն: Հիմնականում անդրադառնալու ենք այնպիսի թեմաների, որոնք քննարկման համար փակ են եղել կամ միայն մակերեսային անդրադարձներ կան: Մենք ոչ թե ուզում ենք “հեծանիվ հնարել”, այլ նոր որակի թոք-շոու մատուցել հեռուստադիտողին”:

Արտակ Վարդանյանը


Հաղորդավարի աշխատանքին զուգահեռ նա որպես թղթակից ռեպորտաժներ կպատրաստի եվրոպական 25 երկրում հեռարձակվող “Մեգապոլիս” միջազգային հեռուստանախագծի շրջանակում.“Այս ծրագրին թղթակցում են աշխարհի տարբեր երկրներում ապրող լրագրողներ: Կարծում եմ` նրանց առաջարկած թեմաներով տեսանյութեր պատրաստելն ինձ ավելի կօգնի թոք-շոուին ալտերնատիվ մոտեցում ցուցաբերել”,-նշել է նա` հավելելով, որ այժմ նաեւ թղթակցում է “Արմենիա”-ի “Ժամը” լրատվականին եւ շաբաթական երկու թեմատիկ ռեպորտաժ է պատրաստում:

Նշենք, որ “Երեւանն է խոսում” ծրագիրը եթեր կհեռարձակվի 2014 թվականի հունվարի 20-ից, իսկ անոնսն առաջարկում ենք դիտել հենց հիմա:): 

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Արտակ Վարդանյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW