×


Արտաշես Մխիթարյանի որդու 2-ամյակը Ծաղկաձորում

Արտաշես Մխիթարյանի որդին դարձել է 2 տարեկան: Մաքսի այս տարեդարձը ծնողները որոշել են համատեղել հանգստի հետ, նրանք մի քանի օրով Ծաղկաձոր են այցելել, վայելել մաքուր օդն ու նշել տղայի ծնունդը:

«Օրը սկսեցինք եկեղեցի գնալով, հետո զբոսանք բնության գրկում, լողավազան, տորթ՝ այսպես նշեցինք մեր տղայի տարեդարձը: Շնորհավորելիս նա մեզ հետ ծափ էր տալիս եւ ուրախանում»,-ասել է Դրամատիկական թատրոնի դերասանը:

Արտաշես Մխիթարյանը՝ որդու հետ


Արտաշեսն ասել է, որ որդու տարեդարձի օրն ինքն ու կինը պատասխանատվության մեծ զգացում են ունենում.«Նախկինում նշում էինք ամսականները, այժմ արդեն 2 տարեկան է: Այդ օրը միշտ վերհիշում ենք, թե ինչպես ծնվեց. այդ զգացողություններն ու հիշողությունները երբեք չեն մոռացվի»:

Դերասանը նշել է, որ տղայի համար ամենակարեւորը տեսադաշտում ծնողներին միշտ տեսնելն է.«Դրանից շատ է ուրախանում եւ ոգեւորվում: Փորձեցինք ինքնատիպ օր կազմակերպել նրա համար, կարծես թե գոհ էր»:

Փոքրիկ Մաքսը


Ծննդյան տորթի մոմերը փչելիս նրանք միայն մեկ երազանք են մտապահել, որ բոլոր երեխաները խաղաղ, ուրախ եւ անհոգ օրեր ունենան եւ ապրեն անամպ երկնքի տակ:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արտաշեսի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport