×


Արտավազդ Ամիրյանը հայր է դարձել :)

Ժամեր առաջ լույս աշխարհ է եկել Արտավազդ Ամիրյանի առաջնեկը: Մարիամն ամուսնուն դուստր է պարգեւել: Փոքրիկը ծնվել է 4 կգ քաշով եւ 52սմ հասակով: Նորաթուխ հայրիկը BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ արդեն հասցրել է տեսնել աղջկան.«Վայ, չեմ կարող ասել, թե ինչ զգացողություններ ունեցա, երբ տեսա նրան. դրանք անպատմելի են: Միայն կարող եմ ասել, որ ամեն պահ ուզում եմ տեսնել ու գրկել»:

Արտավազդ եւ Մարիամ Ամիրյանները


Ծնողներն իրենց դստերն անվանակոչել են Օվսաննա` ի պատիվ Արտավազդի մայրիկի.«Մարիամն ու փոքրիկը իրենց շատ լավ են զգում: Ծննդաբերությունը հաջող է ընթացել, բժշկուհին էլ տեղեկացրել է, որ ամեն բան կարգին է»:

Մարիամ եւ Արտավազդ Ամիրյանները


Արտավազդ Ամիրյանը նաեւ հայտնել է, որ պատրաստվում է հենց այսօր մտերիմների ու հարազատ մարդկանց հետ նշել աղջկա ծնունդը:):

Արտավազդ եւ Մարիամ Ամիրյանները


BRAVO.am-ն Օվսաննային ե բոլոր նորածիններին մաղթում է անհոգ ու առողջ մանկություն:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW