×


Արտյոմ Այրումյանի հարսանեկան լուսանկարներն ու սիրո պատմությունը :)

Հոկտեմբերի 11-ին կլրանա Արտյոմ Այրումյանի եւ Արմինեի ամուսնության 1-ամյակը: Եվ միայն այսօր ջութակահարը որոշել է պատմել իր ընտրյալի, անձնական կյանքի մասին, ինչպես նաեւ հրապարակել հարսանեկան լուսանկարները, որոնք էլ ներկայացնում է BRAVO.am-ը:):

Արտյոմ Այրումյանի եւ Արմինեի հարսանեկան լուսանկարներից


Երաժիշտն իր ապագա կնոջ հետ ծանոթացել է 2008 թվականին` Սոչիում, որտեղ մեկնել էին համերգային շրջագայության.“Մեծ համակրանք կար, վերադարձանք Երեւան եւ շարունակեցինք շփումը”:

Արտյոմ Այրումյանի սիրելին դասավանդում է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, նաեւ “Բերդ” պարային անսամբլի պարուհի է: Ջութակահարի խոսքով` կնոջ` արվեստի ոլորտում լինելը շատ է օգնել իրենց հարաբերությունների կայացման հարցում.“Ավելի հեշտ ենք հասկանում միմյանց: Կարծում եմ` այլ ոլորտից կին չէի կարող ունենալ”:

Արմինեի եւ Արտյոմի պսակադրությանը


Զույգի ընկերության եւ սիրահարվածության տրամաբանական արդյունքը պսակադրությունն է եղել. նրանք իրար հավերժ սիրելու խոստում են տվել Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում.“Մանրակրկտորեն էինք պատրաստվել հարսանիքին: Եկեղեցին երկուսիս սիրելի սպիտակ եւ կարմիր գույներով էր զարդարված…”:

Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը երգել են Արտյոմ Այրումյանի հարսանիքին


Ջութակահարը մեզ հետ զրույցում պատմել է, որ իրենց հարսանիքը տոնի են վերածել խնջույքին մասնակցող հյուրերը, մասնավորապես` հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիները, ովքեր ելույթների տեսքով նվերներ են մատուցել նորապսակներին: Միմյանց անակնկալներ են մատուցել նաեւ հարսն ու փեսան. Արտյոմը սիրելիի համար Անդրեա Բոչելիի երգացանկից ստեղծագործություն է նվագել, իսկ Արմինեն՝ պարային համար ներկայացնել: Իսկ մեղրամիսը նրանք վայելել են Միացյալ Արաբական Էմիրություններում:

“Մեզ թվում էր, թե հյուրերը շատ չեն պարել, պասիվ են եղել: Բայց հիմա, երբ դիտում եմ մեր ամուսնական արարողության տեսագրությունը, հասկանում եմ, որ բոլորից քիչ հենց մենք ենք պարել:)”,-մեզ հետ զրույցում ասել է նա` հայտնելով, որ անպայման նշելու են ամուսնության մեկամյակը:

Արտյոմ Այրումյանն ու Արմինեն


Արտյոմ Այրումյանը ներկայում զբաղված է դասական ստեղծագործության մշակման, ձայնագրման աշխատանքներով, որի հիման վրա առաջիկայում նաեւ տեսահոլովակ կնկարահանվի: 

Տեքստը` Լենա Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արտյոմ Այրումյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW