Շարունակելով սիրո թեմայով հրապարակումների շարքը` այսօր ներկայացնում ենք գեղեցիկ զույգերից մեկի` հեռուստահաղորդավար Արտյոմ Կարապետյանի եւ դերասանուհի Յուլիա Ֆինկի պատասխանները BRAVO.am-ի հարցերին: Ամուսինների հետ խոսել ենք ամենակարեւոր զգացմունքի մասին, պարզել, թե ինչպես են արձագանքում միմյանց սխալներին եւ իմացել այն խոսքերը, որոնք միշտ ցանկանում են լսել իրարից:
Յուլիա Ֆինկը եւ Արտյոմ Կարապետյանը
-Սեր խոստովանելու լավագույն տարբերակը:
-Արարքներով. դրանք ավելի խոսուն են, քան բառերը:
-Սիրո մասին ամենասիրելի ֆիլմը:
Արտյոմ. “Սերը ժանտախտի օրերին”:
Յուլիա. “Պատմություն մեր մասին”:
-Ամենահիշարժան ժամադրությունը:
-Մեր առաջին հանդիպումը:
-Ձեր առաջին հանդիպումը:
Յուլիա. Գարնանն էր` երեկոյան, եւ ինձ համար անսպասելի, քանի որ արդեն պայմանավորվել էինք, որ ուրիշ օր ենք հանդիպելու:
Յուլիա Ֆինկը եւ Արտյոմ Կարապետյանը
-Սիրային ամենատպավորիչ հաղորդագրությունը:
-Գաղտնիք է:):
-Ձեր սիրո երգը:
Յուլիա. “В городе пахнет только тобою”, Տոկիո:
Արտյոմ. “Хочешь”, Զեմֆիրա:
-Հոլիվուդյան ամենագեղեցիկ զույգը:
-Պենելոպե Քրուզ եւ Խավիեր Բարդեմ:
-Առաջին սերը:
-Մանկապարտեզում:
-Հաճա՞խ եք ասում “ես քեզ սիրում եմ” արտահայտությունը:
-Ոչ այնքան, բայց փորձում ենք արարքներով լրացնել:
-Համաձա՞յն եք “Եթե խանդում է, ապա սիրում է” արտահայտության հետ:
-Որոշ չափով:
Յուլիա Ֆինկը եւ Արտյոմ Կարապետյանը
-Ո՞վ պետք է ավելի շատ սիրի` տղամա՞րդը, թե՞ կինը:
-Ինչպես ասում էր Մարկեսը, եթե մեկը չի սիրում քեզ այնպես, ինչպես դու ես ուզում, դեռ չի նշանակում, որ նա չի սիրում քեզ ամբողջ հոգով:
-Սիրային հարաբերություն սկսելու հարցում տղամա՞րդը պետք է ավելի նախաձեռնող լինի, թե՞ կինը:
-Տղամարդը:
-Ի՞նչ անել, որպեսզի սերը երկար պահպանվի:
-Աշխատել հարաբերությունների վրա, ուշադիր լինել, փորձել համաքայլ շարժվել նույն ուղղությամբ:
-Ինչպիսի՞ զույգ եք դուք:
-Ոչ ստանդարտ:
-Հանրային վայրերում հաճա՞խ եք իրար ձեռք բռնում կամ համբուրվում:
-Ձեռք բռնում ենք, բայց չենք համբուրվում:
-Ինչպե՞ս եք արձագանքում իրար սխալներին:
-Շատ բուռն:
Յուլիա Ֆինկը եւ Արտյոմ Կարապետյանը
-Սիրահարվե՞լ եք արդյոք առաջին հայացքից:
-Ոչ:
-Սիրելիիդ ո՞ր հատկանիշն ես առավել գնահատում:
Արտյոմ. Բարությունը, ընկերասիրությունը, ճաշակը եւ կայունությունը:
Յուլիա. Կնամեծարությունը, բարությունը, աշխատասիրությունը, լավատեսությունը եւ ստեղծագործ միտքը:
-Ո՞ր բառով կբնորոշեք տղամարդու եւ կնոջ հարաբերությունները:
-Գլուխկոտրուկ:
-Ի՞նչ նվեր եք նախընտրում` սիրային բանաստեղծությո՞ւն, թե՞…
-Ինչու ոչ, նաեւ սիրային բանաստեղծություն:
-Ինչպե՞ս հասկանալ, որ սիրահարվել ես:
-Աշխարհի բոլոր գույներն ավելանում են եւ ավելի վառ դառնում:
-Աֆորիզմ սիրո մասին, որ ամենահաջողվածն է քեզ համար:
-Մարկեսի խոսքերը, որ մեջբերել եմ նախորդ պատասխանում:
Յուլիա Ֆինկը եւ Արտյոմ Կարապետյանը
-Ասում են` սիրո հարցում բոլոր քայլերն էլ արդարացված են: Համաձա՞յն եք:
-Ոչ, շատ հարցերում սերը չի կարող մեղմացուցիչ հանգամանք լինել:
-Չսիրած արտահայտություն, որ թույլ են տալիս կանայք:
Արտյոմ. “Դու պարտավոր ես”
-Չսիրած արտահայտություն, որ թույլ են տալիս տղամարդիկ:
Յուլիա. Արտահայտություն, որը ենթատեքստ է պարունակում. սիրում եմ, երբ ինձ հետ ուղիղ են խոսում:
-Բառեր, որ միշտ ուզում ես լսել սիրելիիցդ:
-Դու լավագույնն ես, եւ ես քո կողքին եմ:
-Գայթակղիչ են կնոջ…
Արտյոմ. Խելքը, հոգատարությունը, շարժումները, հումորը, նվիրվածությունը, խնամվածությունը:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Յուլիա Ֆինկը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: