×


Արփենիկ Հակոբյան.“Այն խոր իմաստ ունի եւ շատ թանկ է ինձ համար”

“Ընկեր”. այսպես է կոչվում Արփենիկ Հակոբյանի եւ Տիգրան Պետրոսյանի զուգերգը, որը երաժիշտները հանրությանը ներկայացրին տարեսկզբին, իսկ ապագայում նախատեսում են այս երգի հիման վրա նաեւ տեսահոլովակ նկարահանել:

Արփենիկ Հակոբյանը


Բոսսա-նովա ժանրի երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Արփենիկն է: Նա BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ “Ընկերը” նվիրված է իր մտերիմ ընկերոջ` Անդրանիկ Հովհաննիսյանի հիշատակին, ով մահացել է 4 տարի առաջ.“Երգս տղամարդու եւ կնոջ միջեւ գոյություն ունեցող հարատեւ ընկերության մասին է, խոր իմաստ ունի եւ շատ թանկ է ինձ համար”:

Արփենիկ Հակոբյանը եւ Տիգրան Պետրոսյանը


Տիգրան Պետրոսյանն ու Արփենիկը համագործակցել են նաեւ երգչուհու “Move On” երգի ստեղծման ժամանակ: Երաժիշտները մտադիր են ապագայում համատեղ համերգով հանդես գալ, ինչու ոչ, նաեւ ձայնասկավառակ թողարկել:

Բրյուսելում երաժշտական կրթությունը շարունակող թավջութակահարուհի-երգչուհին “Ընկեր” երգի իր հատվածը ձայնագրել է այնտեղ, իսկ Տիգրան Պետրոսյանը` Երեւանում, իսկ նվագակցում են ինչպես հայ, այնպես էլ եվրոպացի երաժիշտներ:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արփենիկ Հակոբյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW