Արփինե Իսրայելյանի եւ բեմադրող-նկարիչ Ներսես Սեդրակյանի որդին արդեն ատամիկներ ունի: Ծնողները փոքրիկի 7 ամսականի օրը կազմակերպել են ավանդական ատամհատիկի արարողությունն ու փորձել կանխագուշակել, թե ապագայում ինչ մասնագիտություն կընտրի տղան:
Արփինե Իսրայելյանի որդու ատամհատիկի արարողությանը
Դերասանուհին BRAVO.am-ին է տրամադրել խնջույքի լուսանկարները, նաեւ պատմել, որ երեխան խնդիրներ չի ստեղծել ինչպես իր, այնպես էլ հայրիկի ու մայրիկի համար.«Առանձնապես դժվարություններ չենք ունեցել, շատ հեշտ է ծակել: Արդեն երկու ատամիկ ունի»:
Արփինե Իսրայելյանը` որդու եւ ամուսնու հետ
Պարզվում է` փոքրիկ Դավիթը միանգամից երկու մասնագիտություն է ընտրել. «Երկու տարբերակով անցկացրինք արարողությունը` թղթիկների վրա գրված մասնագիտությունները դրեցինք տուփերի մեջ, նաեւ տարբեր իրեր շարեցինք նրա շուրջը: Տղաս ընտրեց «հոգեբան» գրությամբ թղթիկը, իսկ իրերից` բաժակ, որի վրա զարդանախշեր են: Որոշել էինք` եթե դա ընտրի, ուրեմն արվեստագետ կդառնա»,-պատմել է Արփինեն եւ նշել, որ երբ ժամանակը գա, որդին կորոշի՝ ինչ մասնագիտություն ունենալ:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արփինեի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: