Բեմադրող-նկարիչ Ներսես Սեդրակյանը եւ դերասանուհի Արփինե Իսրայելյանը երեք տարի է` այր ու կին են:): BRAVO.am-ը շնորհավորել է երիտասարդ զույգին եւ հետաքրքրվել, թե ինչպես են նշանավորել ամուսնության հոբելյանը:
Արփինե Իսրայելյանն` ամուսնու հետ
Արփինեն մեզ հետ զրույցում պատմել է, որ երեկ տոնական օրն անցկացրել են երկուսով.«Այս անգամ անակնկալ նվերների փոխարեն միասին լավ ժամանակ անցկացրինք Երեւանի ժամանցի վայրերից մեկում: Շնորհավորանքներ ենք ստացել ընկերներից եւ հարազատներից, ծնողներս էլ անակնկալ էին պատրաստել ծաղկեփնջի եւ տորթի տեսքով»:
Այս շրջանում «Արամ եւ Անետ» գեղարվեստական ֆիլմում նկարահանվող դերասանուհին նշել է, թե հաճախ է հիշում իր հարսանիքի օրը.«Ասում են` դժվարն առաջին երեք տարին է:): Մեր դժվարությունները հաղթահարվել են փոխադարձ վստահության եւ հարգանքի շնորհիվ: Թվում է` երեք տարին բավական երկար է, բայց ժամանակը վազում է, մենք էլ հետեւից` փորձելով հնարավորինս շատ բան վերցնել կյանքից եւ նոր կյանք տալ ժամանակին»:
Արփինե Իսրայելյանն` ամուսնու հետ
Մեր հարցին` կարծես չեն շտապում համալրել ընտանիքը, Արփինեն պատասխանել է. «Ամեն բան կյանքում իր տեղն ու ժամանակն ունի: Առաջ Աստված: Իսկ երեխայի սեռը, կարծում եմ, չպետք է էական նշանակություն ունենա ապագա ծնողների համար. առաջնայինը փոքրիկի առողջ լինելն է»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Արփինե Իսրայելյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: