Արփինե Իսրայելյանն “Ամնեզիա” սերիալում իր դերի եւ ստեղծագործական այլ նորությունների մասին BRAVO.am-ին պատմել է նախորդ ամիս: Այսօր դերասանուհու հետ զրուցելու առիթ է դարձել նրա անձնական կյանքը, իսկ ավելի հստակ` 2-ամյա ընտանիքը:):
Արփինե Իսրայելյանը եւ Ներսես Սեդրակյանը
Արփինեն անձնական երջանկությունը չի զոհաբերել գործնական հաջողությանը, սակայն կարգավիճակի փոփոխությունն էլ չի խանգարել զբաղվել սիրելի աշխատանքով: “Ամուսնությունից հետո զույգի կյանքում կենցաղային հարցերն, անշուշտ, ինչ-որ դեր խաղում են, սակայն դրանք երբեք չպետք է խանգարեն հարաբերություններին: Ի վերջո, կյանքը մեկ անգամ է տրվում”,-ասել է նա եւ հավելել, որ սիրում է բեմադրող-նկարիչ ամուսնու առօրյան լցնել անակնկալներով:
Գեղեցիկ զույգն արդեն իսկ գտել է երջանկության բանալին: Դերասանուհու խոսքով` իրենց ամուր ընտանիքի հիմքում սերն է, ընկերությունն ու փոխադարձ վստահությունը.“Այս պարագայում ընտանեկան ցանկացած տարաձայնություն եւ անհամաձայնություն արագ հարթվում է”:
Արփինե Իսրայելյանը
Արփինեն նկատել է, որ ամուսնությունից հետո իր բնավորության որոշ գծեր փոխվել են. աշխույժ, փոքր-ինչ չարաճճի աղջնակն այսօր ավելի մեղմ եւ հանգիստ է. “Նմանվել եմ ամուսնուս:): Երջանիկ եմ եւ վստահ կարող եմ ասել, որ այսպիսին էի պատկերացնում ընտանիքս, որտեղ կա սեր, ինչու չէ, նաեւ խանդ”:
Ինչ վերաբերում է մայրանալուն, դերասանուհին ոչինչ չի պլանավորում. “Քանի որ երկուսիս մոտ էլ աշխատանքային բուռն շրջան է, ընտանիքի համալրման հարցում այդքան էլ չենք շտապում”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արփինե Իսրայելյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: