Ժամեր առաջ լույս աշխարհ է եկել “Hayway” խմբի մեներգչուհի Արփի Շահնուբարյանի եւ հարվածային գործիքներ նվագող Ալբերտ Հովհաննիսյանի առաջնեկը: 3 կգ 300 գ քաշով եւ 50 սմ հասակով աղջնակին ամուսիններն անվանակոչել են Արեւիկ:
Արփին
BRAVO.am-ի հետ զրույցում նորաթուխ մայրիկը դժվարացավ ներկայացնել դստերը տեսնելու պահին ունեցած զգացողությունները.«Այնքան շփոթված էի, որ հիմա դժվարանում եմ այդ պահը հիշել: Անսահման երջանիկ եմ»:
Արեւիկի երաժիշտ հայրիկը նույնպես հասցրել է գրկել նորածնին: Երգչուհու փոխանցմամբ` ամուսինը հուզմունքից արտասվել է:
Արփին
BRAVO.am-ը շնորհավորում է Արեւիկի ծնողներին` նրան եւ բոլոր փոքրիկներին մաղթելով առողջ ու անհոգ մանկություն:
Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները՝ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: