«Hayway» խմբի մեներգչուհի Արփիի ու հարվածային գործիքներ նվագող Ալբերտ Հովհաննիսյանի ընտանիքում համալրում է սպասվում: Հղիության 4-րդ ամսում գտնվող երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ ամուսնուն որդի է պարգեւելու:
«Սեպտեմբերի սկզբին գլխի էի ընկնում, որ հղի եմ, իսկ երբ հստակ իմացա, ուրախալի լուրն առաջինն Ալբերտին հայտնեցի: Նա նույնպես շատ երջանիկ էր. երկուսս էլ երեխաներ շատ ենք սիրում: Հղիության սկզբում ինձ շատ վատ էի զգում, բայց հիմա, փառք Աստծո, ամեն բան կարգին է, ինքնազգացողությունս հիանալի է, շարունակում եմ նույն ռիթմով ապրել` աշխատում եմ, աղջկաս խնամում ու սպորտով զբաղվում»,- պատմել է նա:
Արփին` դստեր հետ
Ամուսինների առաջնեկը՝ Արեւիկը, նույնպես անհամբերությամբ է սպասում եղբոր ծնվելուն.«Նրան անընդհատ հասկացնում ենք, որ տանը շուտով ուրիշ փոքրիկ էլ է լինելու: Սխալմամաբ նրան ասել ենք, որ Ձմեռ պապիկը եղբայր է բերելու, եւ հիմա աղջիկս անհամբեր Ամանորին է սպասում:)»:
Ինչպես առաջին հղիության ժամանակ, այս անգամ էլ Արփին աշխատանքային դադար չի առել.«Օրերս եմ վերադարձել Ավստարալիայից: Երբ այնտեղ համերգ ունենալու առաջարկ ստացանք եւ ընդունեցինք, չգիտեի, որ հղի եմ: Իմանալուց հետո, անկեղծ ասած, ուզում էի հրաժարվել, բայց բժշկիս հետ խորհդակցելուց հետո համաձայնեցի: Շատ լավ օրեր անցկացրինք. Սիդնեյ այցս լավ անդրադարձավ վրաս: Այնտեղ հիանալի բնություն կա, արեւ, մաքուր օդ, ինչն ինձ մի լավ կազդուրեց ու նոր էներգիա հաղորդեց»:
Խոսելով սպասվելիք նորություններից՝ երգչուհին ասել է.«Այժմ նոր սկավառակի վրա ենք աշխատում, որում միայն օրորորցային երգեր են ընդգրկված լինելու: Երբ սկսել էինք ձայանգրությունները, չգիտեի, որ հղի եմ, այժմ այլ հոգեվիճակով եմ աշխատում, վստահ եմ՝ սպասվածից լավ արդյունք է լինելու: Այս սկավառակի շրջանակներում համագործակցում եմ «Գաթա» բենդի ու ԴերՀովայի հետ: Գարնանը փոքրիկ շնորհանդես կկազմակերպենք ու այն կներկայացնենք մեր հանդիսատեսին: Մի շարք հեղինակային երգեր ունեմ, որոնց ձայնագրությունները շուտով պատրաստ կլինեն: Օրորրոցային երգերից մեկի հիման վրա տեսահոլովակ նկարահանելու ցանկություն ունեմ, տեսնենք` ինչպես կաստացվի»:
Արփին` դստեր հետ
Գալիք Նոր տարին ամուսինները Հաստանում են դիմավորելու.«Միացյալ Նահանգներում համերգեներով հանդես գալու հրավեր ունեինք, բայց մերժեցինք: Արեւիկիս ծնվելուց հետո տոները մեր երկրում չենք նշել, այս տարի այստեղ կլինենք, ճիշտ է` տոնական գիշերն աշխատելու ենք, բայց կարեւորը` որ ժամին էլ տուն գանք, նրան կտեսնենք»,- եզրափակել է Արփին:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արփիի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: