×


Արփի.“Հղիությանս մասին իմացանք մեր ամուսնության օրը”

Երգչուհի R.P.-ի համար այժմ աշխատանքում եւ անձնական կյանքում բուռն շրջան է: Առաջիկայում իր առաջին ձայնասկավառակը ներկայացնել պատրաստվող երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ սպասում է առաջնեկի լույս աշխարհ գալուն:

Արփին` ամուսնու հետ

Արփին (R.P.)


“Hayway”-ի վոկալիստը եւ նրա ամուսինը` նույն խմբի երաժիշտ, թմբկահար Ալբերտ Հովհաննիսյանը, հուլիսին ծնողներ կդառնան: Աղջնակին կանվանեն Արեւիկ` Ալբերտի տատիկի պատվին.“Այդ անունը միշտ սիրել եմ, իմ անվան հոմանիշն է: Տանը երկու արեւ կլինի: Արդեն չեմ դիմանում գայթակղությանը եւ ուզում եմ գնել նրա խնամքի պարագաներն ու զգեստները”:

Արփին հղիության մասին իմացել է ամուսնության 2-ամյակի օրը` նախորդ տարվա նոյեմբերի 19-ին.“Ես անընդհատ հետաձգում էի թեստը, ի վերջո, ամուսնուս հետ իմացանք բարի լուրը, որից հետո միայն հիշեցինք, որ մեր ամուսնության օրն է: Իսկ երեխայի ներկայությունն առաջին անգամ զգացել եմ Սուրբ Վալենտինի օրը: Նշանավոր ամսաթվերով ենք սկսել:)”:

Արփին (R.P.)


Բենդի կազմով Արփին պարբերաբար ելույթ է ունենում տարբեր ակումբներում եւ ժամանցի վայրերում, սակայն որոշ ժամանակով դադար կվերցնի.“Մինչեւ երեխայի ծնունդը կշարունակեմ երգել, միգուցե նաեւ մեկ տեսահոլովակ եւս նկարենք, որ կրկին երկարատեւ դադար չունենամ: Փորձում եմ ավելի լավ հետեւել առողջությանս, ակումբերում երգելիս հեռու մնալ ծխողներից: Ի ուրախություն ինձ, վոկալիս հետ խնդիրներ չունեմ, հակառակը` ձայնս մի տեսակ թավշյա երանգ է ստացել”:

Նա դեռ մեկ տարի առաջ մեզ հետ զրույցում հայտնել էր, որ շատ է ցանկանում օրորոցային երգերի ալբոմ ունենալ, հղիությունն էլ կնպաստի նպատակի իրագործմանը.“Երբ դադար վերցնեմ ակումբային համերգներից, ավելի մանրամասն կզբաղվեմ այդ գործով: Հիմա երգերի ընտրությամբ ենք զբաղվում, որից հետո ստուդիայում ակապելա կձայնագրվեմ, իսկ գործիքավորում գրեթե չի լինի: Միշտ ցանկացել եմ օրորոցային երգերի ալբոմ թողարկել, հնարավոր է` մեկը նաեւ տեսահոլովակով ներկայացնեմ”:

BRAVO.am
Լուսանկարները` Արփիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW