×


Բալիկի սպասող հայտնիները. մաս 2-րդ

2019-ը հայտնի ընտանիքներից շատերին բալիկ կպարգեւի: Ոմանք առաջին անգամ կզգան ծնող դառնալու բերկրանքը, որոշ ընտանիքներում էլ կծնվի երկրորդ կամ երրորդ երեխան: BRAVO.am-ը նախորդ անգամ պատմել է, որ այսօր գեղեցիկ կարգավիճակում են Սիլվա Հակոբյանը, Լուսինե Թովմասյանը, Նորա Գրիգորյանը: Նրանց շարքերը համալրելու են եկել Մերի Մակարյանը, Լիդիա Գրիգորյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը եւ Սաթեն Վարդանյանը:):

Մերի Մակարյան


Ամուսնությունից հետո Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած Մերի Մակարյանը հղիության վերջին շրջանում է: Նրա բալիկը լույս աշխարհ կգա օգոստոսին: Հղիության լուրը դերասանուհին հայտնել է նոր ֆոտոշարքի միջոցով, որում երեւում է կլորացած փորիկը:

Լիդիա Գրիգորյան


Դերասան-ամուսիններ Լիդիա Գրիգորյանի եւ Գագիկ Մկրտչյանի ընտանիքում կծնվի երկրորդ երեխան: Դերասանուհու խոսքով՝ սիրում է հղիության ընթացքը: «Ինձ՝ որպես կին, երջանիկ եմ զգում»,-ասել է նա: Փոքրիկ Էդուարդին ամիսներ անց կմիանա եղբայրը:

Հռիփսիմե Խուրշուդյան


Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանն ամիսներ անց երկրորդ անգամ մայր կդառնա: Հղիության սկզբնական շրջանում գտնվող մազրիկը դեռ չգիտի բալիկի սեռը:

Սաթեն Վարդանյան


«Կարմիր բլուր» սերիալի դերասանուհի Սաթեն Վարդանյանը հղիության 7-րդ ամսում է: «Իմ բալիկն ամեն հետազոտության ժամանակ չի թողնում բժիշկներին նայել սեռը, չգիտենք՝ աղջիկ է, թե տղա: Անհամբերությամբ սպասում եմ դոպլեր հետազոտությանը»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նա: Սաթենի խոսքով՝ հղիությունը շատ լավ է անցնում, օրը հետաքրքիր դարձնելու համար նույնիսկ նկարչության է հաճախում:

BRAVO.am
Լուսանկարները՝ հայտնիների սոցցանցային էջերից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport