×


Բացահայտվել է Ռաֆայել Քոթանջյանի նկատմամբ կատարված կողոպուտը

Դեկտեմբերի 30-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը տեսանյութ էր հրապարակել, որում երեւում էր, թե ինչպես են երկու տղամարդ զրուցելով բարձրանում ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի հետեւից: Այդ ընթացքում նրանցից մեկը բացահայտ հափշտակում է դերասանի դրամապանակն ու փախնում: Դրամապանակում եղել էր փող, քարտեր եւ անձը հաստատող փաստաթուղթ: Դեպքը տեղի էր ունեցել մայրաքաղաքի Աբովյան եւ Իսահակյան փողոցների խաչմերուկի գետնանցման աստիճանահարթակին: Հարուցվեց քրեական գործ՝ կողոպուտի հատկանիշներով:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երեւան քաղաքի վարչության եւ Կենտրոնական բաժնի ծառայողները, համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում, պարզել են հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը:


Հունվարի 17-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանները Երեւանի Նորագյուղ թաղամասի Ամերիկյան փողոցի տներից մեկում հայտնաբերել ու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի Ա. Շամիլովին:

Նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Շարունակվում են միջոցառումները նրա հանցակցի՝ դարձյալ Վրաստանի քաղաքացի Ա. Անանիկյանին հայտնաբերելու եւ քննությանը ներկայացնելու միջոցառումները:

Աղբյուրը՝ police.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport