Բլու Այվի Քարթերի` Բեյոնսեի եւ Ջեյ Զիի նորածին դստեր առաջին լուսանկարներն այսօր ամբողջ աշխարհում հետաքրքրությամբ զննում են “աստղային” զույգի երկրպագուներն ու ոչ միայն:): Ծնողները որոշել են աղջկա լուսանկարները միլիոնավոր դոլարների դիմաց չվաճառել սնդուսափայլ որեւէ ամսագրի` նախընտրելով փոքրիկի համար անձնական էջ բացել Tumblr-ում եւ այնտեղ հրապարակել դրանք:
Բեյոնսեն նորածին դստեր` Բլու Այվիի հետ
“Հրավիրում ենք ձեզ մեզ հետ կիսել մեր ուրախությունը: Շնորհակալ ենք մեր անձնական կյանքը հարգելու համար”. ահա այսպիսին է Քարթերների ընտանիքի ուղերձը:
Հիշեցնենք, որ 30-ամյա Բեյոնսեն իր առաջնեկին լույս աշխարհ է բերել հունվարի 8-ի գիշերը: Լրատվամիջոցների փոխանցմամբ` ծննդաբերության ամբողջ ընթացքում երգչուհու կողքին է եղել ռեփեր ամուսինը:
Ռեփեր Ջեյ Զին նորածին դստեր հետ
Ի դեպ, լուսանկարներում կարելի է նկատել Բեյոնսեի կապույտ մանիկյուրը: Մայրիկն այս գույնը, բնականաբար, ընտրել է դստեր` Բլու Այվիի պատվին:):
Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: