Ռեալթի-շոուների թագուհի, համատեղությամբ` նաեւ մեր հայրենակցուհի Քիմ Քարդաշյանը վերջերս ճանաչվեց տարվա ամենաանդաստիարակ մարդը:): Ու թվում էր, թե ինչ կարող է լինել սրանից սարսափելի…
Քիմ Քարդաշյանի ծաղրանկարը
Եվ այսպես, ամերիկացիները որոշել են բոյկոտել Քիմին ամերիկյան մշակույթը ոտնահարելու համար: Հենց այս առիթով համացանցում բացվել է www.boycottkim.com կայքը, որտեղ այցելուներին դիմավորում է Քարդաշյանի ծաղրանկարը, այնուհետեւ մի քանի կետով տրված են հիմնավորումներ, թե ինչու է անհրաժեշտ բոյկոտել սկանդալների թագուհուն:
“Քիմն ունակ է անել ամեն ինչ 15 րոպեանոց համբավ ձեռք բերելու համար”,- նշված է տեքստում: 72 օր տեւած ամուսնությունը բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ էլ ավելի է բարկացրել քննադատներին, ովքեր շեշտում են, որ Քարդաշյանն իր վարքով վատ օրինակ է ծառայում երիտասարդ հեռուստադիտողի համար:
Քիմ Քարդաշյանը
Այսպիսով` կայքի հեղինակները կոչ են անում պայքարել Քիմ Քարդաշյանի դեմ եւ պահպանել ամերիկյան բարքերը, մշակույթն ու ավանդույթները: Նախաձեռնողների նպատակն է մեկ միլիոն ձայն հավաքել: Ռեալիթի-շոուի աստղին բոյկոտելու համար իրենց համաձայնությունն է տվել արդեն 462,506 հազար մարդ, որը կազմում է 1 միլիոնի 46 տոկոսը:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` boycottkim.com
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: