Հեռուստասերիալների երկրպագուներին հիմնականում հետաքրքրում է` ինչպիսին է իրական կյանքում այն դերասանը կամ դերասանուհին, որին ամեն օր սերիալի մյուս հերոսների հետ “հյուրընկալում” են իրենց տանը:): BRAVO.am-ն այս անգամ զրուցել է Տաթեւ Սարգսյանի հետ, որը հանրությանը հայտնի է “Դժվար ապրուստ” սերիալում Էվայի դերով, իսկ ընկերների ու մտերիմների համար Բոնյան է :):
Տաթեւ Սարգսյանին ընկերները Բոնյա են անվանում
Ծնվել եւ մեծացել եմ Երեւանում: Որոշակի ժամանակով ընտանիքիս հետ բնակվել եմ Տաշքենդում. հայրս միշտ այնտեղ է ապրել: Երեւան վերադարձել ենք երկու տարի առաջ, բայց հաճախ ենք լինում այնտեղ: Տաշքենդն եմ համարում հարազատ քաղաք, Երեւանն, իհարկե, սիրում եմ, բայց կապված չեմ այս քաղաքի հետ:
Սովորում եմ Մոսկվայում՝ ֆինանսների եւ էկոնոմիկայի ինստիտուտի մենեջմենթի բաժնում, բայց չեմ կարծում, թե ապագայում կապ կունենամ այդ մասնագիտության հետ: Ուզում եմ պրոֆեսիոնալ դառնալ դերասանական արվեստում:
Բնակավայրի փոփոխության հետ շատ բան փոխվեց իմ կյանքում: Ինձ միշտ հետաքրքրել են նկարահանումները: Նոր էի եկել Հայաստան, երբ առաջարկեցին նկարահանվել տեսահոլովակում, եւ ես հաճույքով համաձայնեցի: Իհարկե, ընտանիքիս անդամները համաձայն չէին, բաց թույլ տվեցին` տեսնելով, թե ինչքան տխուր է ինձ համար այս քաղաքում:
"Տաշքենդից Երեւան եմ վերադարձել 2 տարի առաջ". Բոնյա
Սարսափ ֆիլմում եմ հանդես եկել որպես գլխավոր դերակատար: Այն հաջողություն չունեցավ. պրեմիերան մեկ տարի առաջ էր: Հետո հրավիրեցին նկարահանվել “Դժվար ապրուստ”սերիալում: Շատ ուրախ եմ, որ խաղում եմ հենց այս սերիալում եւ հենց այդ դերն եմ կերտում:
Ես եւ էվան իրականում բավական տարբեր ենք: Եթե կերտում եմ այս կերպարը, ուրեմն սիրում եմ: Ճիշտ խաղալու համար փորձում եմ հասկանալ ու ընդունել Էվային: Նա սիրում է մեկին, որի հետ էլ կապել է կյանքը: Եթե այդքան վատը լիներ, չեմ կարծում, թե կշարունակեր մնալ նույն տղամարդու հետ…
Հեռուստասերիալն ինձ տվեց փորձ եւ ճանաչում: Նույնիսկ կարելի է ասել, որ գումար վաստակելու միջոց դարձավ, բայց ամենակարեւորը ես փոխվեցի, սկսեցի ավելի լավ ճանաչել մարդկանց: Շատ բան փոխվեց իմ կյանքում սերիալի շնորհիվ՝ աշխարհընկալումս, շրջապատս, ես ինքս փոխվեցի:
Ժամանակիս մեծ մասը սերիալին եմ տրամադրում: Մինչեւ այն չավարտվի, նոր ծրագրեր չեմ կարող կազմել:
"Ուզում եմ պրոֆեսիոնալ դառնալ դերասանական արվեստում". Բոնյա
Սիրում եմ նոր բաներ փորձել: Այն, ինչ կապված է դրայվի հետ, ինձ դուր է գալիս:
Անունս Տաթեւ է, բայց Բոնյան է շատ հարազատ դարձել. ընկերներս այդպես են դիմում, շատերն ինձ հենց որպես Բոնյա են ճանաչում, միայն մայրս է Տաթեւ ասում, եւ երբ հարցնում են`Բոնյան տանն է, պատասխանում է` “Չեմ ճանաչում, ո՞վ է”:
Դեռ չեմ գտել իմ երկրորդ կեսին: Չեմ կարծում, թե դա շուտ կլինի:
Տղամարդու մեջ կարեւում եմ ինքնավստահ, ժամանակակից եւ աշխատասեր լինելը: Նա ամեն ինչի պետք է հասնի իր ուժերով, ոչ թե հույսը դնի հայրիկի հնարավորությունների վրա:
"Իմ բառապաշարում չկա ատել բառը". Բոնյա
Կարեւորը սերն է:
Իմ բառապաշարում չկա ատել բառը: Կան բաներ, որոնք ինձ հոգեհարազատ չեն, մարդիկ էլ, բայց ոչ ոքի հանդեպ ատելություն չեմ տածում: Երբեմն էլ մտածում եմ` ատելությունն իմ կողմից նվեր կարող է լինել այդ մարդու համար: Ցածր մարդուն նման նվեր տալն իմ ոճը չէ:
Ինձ դեռ նորանոր հաջողություններ են սպասվում: Փոքրիկ հաջողությունները հիմք եմ համարում հետագայի համար: Ինձ օգնում է այն վստահությունը, որին արժանացել եմ ծնողներիս կողմից:
Միշտ աշխատում եմ ինքս ինձ վրա: Կարծում եմ, որ ամեն ինչ կստացվի, ամեն ինչ իր ժամանակին կլինի:
Զրուցեց` Սիրանուշ Եղիազարյանը/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: