×


Բրիթնի Սփիրզը նշանվել է իր նախկին գործակալի հետ

Բրիթնի Սփիրզը պատրաստվում է ամուսնանալ երրորդ անգամ: 30-ամյա երգչուհուն իր կինը դառնալու առաջարկություն է արել Ջեյսոն Տրավիկը: Զույգը նշանադրությունը երեկ է տոնել` Լաս-Վեգասում:

Բրիթնի Սփիրզը



Ամերիկյան փոփ-աստղի նախկին գործակալը Բրիթնիի ձեռքը խնդրել է այս հինգշաբթի իր 40-ամյակի կապակցությամբ կազմակերպված ռոմանտիկ ընթրիքի ժամանակ` երգչուհուն նվիրելով երեք կարատանոց ադամանդե մատանի:


“Աստված իմ, երեկ երեկոյան Ջեյսոնն ինձ անակնկալ մատուցեց. նվեր, որին ես երկար եմ սպասել: Այնքան հուզված եմ…”,- “Twitter”-ի իր էջում երջանկությամբ է կիսվել Բրիթնի Սփիրզը: 


“Սա երկուսի ցանկությունն է, ընտանիքն ամրապնդելու միջոց: Նրանք երջանիկ են եւ անհամբեր սպասում են հարսանիքի պատրաստությունները սկսելուն”,- նշել են զույգի մտերիմները:

Ջեյսոն Տրավիկն ու Բրիթնի Սփիրզը նշանվել են



Բրիթնի Սփիրզն ու Ջեյսոն Տրավիկը սկսել են հանդիպել 2009 թվականի հունիսից: Հնարավոր ամուսնության մասին երգչուհին ակնարկել է դեռ 2010-ին:

 Հիշեցնենք, որ փոփ-աստղն առաջին անգամ ամուսնացել է 2004 թվականին իր մանկության ընկեր Ջեյսոն Ալեքսանդրի հետ, որը տեւել է 55 ժամ: Նույն տարում Սփիրզն ամուսնացել է պարող Քեւին Ֆեդերլայնի հետ, զույգը բաժանվել է 2006-ին: Երկրորդ ամուսնությունից երգչուհին երկու որդի ունի, որոնց խնամելու իրավունքը կորցրել է:  

Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը` US Weekly

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW