«Reincarnation» ռեգգի-խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանը երեկ դարձել է 29 տարեկան: Երաժիշտը թեեւ չի ցանկացել նշել ծննդյան տարեդարձը, բայց կինը` «Գոհար» համույթի պարուհի Գայանե Հովհաննիսյանը, նրա պլանները գեղեցիկ ձեւով խափանել է:):
Ռոլանդ Գասպարյանը եւ Գայանե Հովհաննիսյանը
«Այս ընթացքում Ռոլանդը շատ խիտ գրաֆիկով է աշխատում եւ հրաժարվեց նշել` խոստանալով, որ հաջորդ տարի կտոնենք, բայց ես, իհարկե, չէի կարող այդպես թողնել եւ որոշեցի անակնկալ մատուցել սիրելիիս. մեր ընկերների օգնությամբ իրենից գաղտնի ռոմանտիկ ընթրիք կազմակերպեցի, եւ երբ Ռոլանդը եկավ իմ աշխատավայր, եւ միասին վերադարձանք տուն, ասացի՝ «Դե, հիմա հագնվիր, ես քեզ հրավիրում եմ ընթրիքի»: Իհարկե, իր համար անսպասելի էր, բայց եւ հաճելի»,-BRAVO.am-ին պատմել է Գայանեն:
Պարուհին ընթրիքը կազմակերպելիս խնամքով ընտրել է անհրաժեշտ բոլոր պարագաները, որպեսզի հրաշալի երեկո անցկացնեն.«Մոմեր, շամպայն, ծաղիկներ եւ տոնական տորթ. այս ամենի ներքո ես եւ ամուսինս վայելեցինք երեկոն: Ի դեպ, ես հոգացել էի նաեւ ինձ համար այդ կարեւոր օրն էլ ավելի հիշարժան դարձնելու մասին եւ լուսանկարիչ էի հրավիրել»:
Գայանեն ռոմանտիկ ընթրիք է կազմակերպել Ռոլանդի 29-ամյակին
Զրույցի ընթացքում Գայանեն ընդգծել է, որ ամուսնու շնորհավորանքների մեծ մասին ինքն է պատասխանել.«Ռոլանդի հեռախոսահամարը քչերը գիտեն, այդ իսկ պատճառով շատերը դեռ կեսգիշերին ինձ էին զանգահարում եւ շնորհավորում, արդյունքում ավելի շատ ես բարեմաղթանքներ լսեցի»:
Ռոլանդի կինը նշել է, որ ամռանը չեն հասցնի հանգստի մեկնել, իսկ մեղավորությունն իրենն է.«Անկեղծ ասած, այս շրջանում շատ զբաղված եմ. պետք է համերգային շրջագայության մեկնեմ, ուստի առաջիկա ամիսներին հազիվ թե ճանապարհորդենք, բայց հուսամ, որ այս տարի դեռ կհասցնենք երկուսով հանգստանալ»:
Տեքստը` Անուշիկ Մելքոնյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Գայանե Հովհաննիսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: