Առաջին ալիքի եթերում փետրվարի 13-ին կմեկնարկի «Հատուկ բաժին» ֆիլմաշարի երկրորդ եթերաշրջանը: Ինչպես առաջին եթերաշրջանում, այնպես էլ երկրորդում ֆիլմաշարը շարունակելու է ցուցադրել Օպերատիվ քրեագիտական հատուկ բաժնի արհեստավարժ մասնագետների բարդ առօրյան: Ինչպես նշված է անոնսում, սպասվում են նոր, հնչեղ ու հետաքրքիր բացահայտումներ:
Շուտով կմեկնարկի «Հատուկ բաժին» ֆիլմաշարի երկրորդ եթերաշրջանը
Գնդապետ Առնո Ղազարյանի խումբը շարունակելու է անողոք պայքար մղել հանցագործների դեմ: Նոր եթերաշրջանում գնդապետը կանգնած է բարդ ընտրության առաջ. նրանք, ովքեր առեւանգել են հարազատ աղջկան, տարօրինակ ու վտանգավոր խաղ են սկսում իր հետ: Գնդապետի առաջ պայմաններ են դրվում, որոնք նա կատարել չի կարող, սակայն մյուս կողմից զոհասեղանին աղջկա կյանքն է:
Գայանե Ասլամազյանը նկարահանվում է «Հատուկ բաժին 2»-ում
Նոր եթերաշրջանում ՕՔՀԲ -ում կլինեն համալրումներ, կհայտնվեն նաեւ նոր կերպաներ. Շանթ Հովհաննիսյանին, Մարիամ Դավթյանին, Բաբկեն Չոբանյանին, Վաչե Երիցյանին կմիանան Ժան Նշանյանը, Գայանե Ասլամազյանը, Արմեն Սողոյանը եւ այլք: Ֆիլմաշարի ռեժիսորը Գրիգ Վահրամյանն է, սցենարիստը՝ Հարություն Ղուկասյանը, պրոդյուսերը՝ Կարեն Ղազարյանը:
BRAVO.am
Տեղեկատվությունը՝ Առաջին ալիքի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: