2012 թվականի օգոստոսի 27-ին ամուսնացած “Վիտամին” ակումբից Գարիկն ու Մարիաննան սպասում են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն: Հումորիստ-երաժշտի կնոջ հղիությունը հանրությանը հայտնի է դարձել երեկ` կրկին “վիտամինցի” Վաչե Թովմասյանի հարսանեկան արարողության լուսանկարներից:):
Գարիկի եւ Մարիաննայի առաջնեկը կծնվի գարնանը
Գարիկ Պապոյանը BRAVO.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ իրենց առաջնեկը կծնվի գարնանը, իսկ այժմ Մարիաննան սովորում է Երեւանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայում. “Հղիությունը կնոջս չի խանգարում դասի հաճախել”:
Մարիաննան եւ Գարիկը
Ապագա հայրիկից հետաքրքրվեցինք` ինչու չցանկացավ, որ լրատվամիջոցները լուսանկարեն եւ լուսաբանեն նաեւ իր պսակադրությունը.“Այդ ժամանակ ավելի ճիշտ համարեցի չբարձրաձայնել եւ չեմ փոշմանել: Բայց հիմա համացանցում մեր հարսանիքի նկարները կան, կնոջս ճանաչում են եւ գիտեն` ով է”:
BRAVO.am-ը բարեհաջող ծննդաբերություն է մաղթում Մարիաննային, իսկ մեր ընթերցողներին խոստանում հայտնել զույգի ընտանեկան բարի լուրը:):
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Գարիկի “ֆեյսբուքյան” էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: