×


Գինի, երաժշտություն եւ բարձր տրամադրություն. Խաղողօրհնեքը «Արմենիա Վայն»-ում

Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը նշում էր օգոստոսի 18-ին։ Տոնն առանձնահատուկ է խաղողօրհնեքի արարողությամբ, որը խորհրդանշում է տարվա ողջ բերքի օրհնությունը։

Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը գինեսերներին միասին նշելու էր հրավիրել «Արմենիա Վայն» գինեգործարանը։ Միջոցառման սկզբում հյուրերը ներկա գտնվեցին խաղողի օրհնության արարողությանը, որից հետո վայելեցին հայկական կարմիր, սպիտակ, ինչպես նաեւ փրփրուն գինիներ։


Միջոցառումն ուղեկցվեց ազգագրական երգ ու պարով՝ «Տարոնցիներ» պարային համույթի կատարմամբ։ Շուրջպարին միացան նաեւ հյուրերը՝ փորձելով վարպետության դաս վերցնել պարողներից։


Գործարանի տարածքում ընթանում էին կավագործության ու գինով նկարչության վարպետության դասեր, եւ հյուրերը հնարավորություն ունեին սեփական ձեռքերով հուշանվերներ պատրաստել։


Հանգստի եւ հյուրասիրության համար նախատեսված գոտիներից փոքր-ինչ այն կողմ կարելի էր ականատես դառնալ լավաշի թխման արարողությանը։ Թափանցիկ ապակին թույլ էր տալիս դրսից հետեւել՝ ինչպես է խմորը պատրաստվում, դրվում թոնիր եւ հաց դառնում։


Բեմահարթակից ելույթ ունեցան «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» բենդն ու DJ Vakcina-ն՝ երաժշտություն ապահովելով ողջ երեկոյի ընթացքում։ Պարահարթակում պարողների քանակը վկայում էր տիրող բարձր տրամադրության եւ ջերմ մթնոլորտի մասին։


Երեկոյի ավարտին հյուրերին բաժանվեց օրհնված խաղող եւ, իհարկե, «Արմենիա Վայն» գինիներ։

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport