Էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, թե հաջորդ տարի Հայաստանը «Եվրատեսիլ»-ում կներկայացնի Իվետա Մուկուչյանը: Լուրի իսկությունը ճշտելու համար BRAVO.am-ը զրուցել է մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի հետ, ով էլ հայտնել է, որ այն չի համապատասխանում իրականությանը.«Դրանք բամբասանքներ են, սակայն ուրախալի է, որ մարդիկ հետաքրքրված են, ու այժմ էլ արդիական թեմա է»:
Գոհար Գասպարյանը
Նա նշել է, որ նույնիսկ Հայաստանի մասնակցությունը դեռ հստակ որոշված չէ, իսկ պաշտոնական հայտարարության համար էլ դեռ վաղ է.«Այժմ զբաղված ենք մանկական «Եվրատեսիլ»-ի հարցերով»:
Մեր հարցին, այնուամենայնիվ, հնարավոր է հենց Իվետա Մուկուչյանի մասնակցությունը հաստատվի, Գոհար Գասպարյանն ասել է.«Հնարավոր է ցանկացած երգչի մասնակցություն»:
Իվետա Մուկուչյանը
BRAVO.am-ը թեմայի շուրջ փորձել է զրուցել նաեւ Իվետա Մուկուչյանի հետ, սակայն նրա մենեջերը հայտնել է, որ նախընտրում են չմեկնաբանել լուրը:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները` Առաջին ալիքի եւ Իվետա Մուկուչյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: