×


Գոհար Գասպարյանը եւ Նարեկ Վան Աշուղաթոյանը

Գոհար Գասպարյան. «Մեր Վանը լույս աշխարհ է եկել»

Հանրային հեռուստաընկերության հաղորդավար, «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը եւ «ԼեգալԼաբ» իրավաբանական գրասենյակի հիմնադիր բաժնետեր, «Ծիրանի» մշակութային հանգույցի ղեկավար Նարեկ Վան Աշուղաթոյանը ծնողներ են դարձել:

2016-ի հունիսին պսակադրված զույգի առաջնեկը տղա է: Փոքրիկին անվանակոչել են Վան: Ուրախալի լուրը նորաթուխ մայրիկը հայտնել է սոցցանցային իր էջերի միջոցով` հրապարակելով նորածնի թաթիկի լուսանկարը:

Փոքրիկին անվանակոչել են Վան


«Մեր ՎԱՆԸ լույս աշխարհ է եկել: Աստված պահապան մեր որդուն եւ աշխարհի բոլոր մանուկներին»,-գրել է Գոհարը:

BRAVO.am-ը շնորհավորում է Գոհարին եւ Նարեկին՝ նորածին Վանին եւ բոլոր փոքրիկներին մաղթելով առողջ եւ անհոգ մանկություն:

BRAVO.am
Լուսանկարները` Գոհար Գասպարյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport