×


Գոհար Հարությունյանը երրորդ անգամ մայրացել է:)

BRAVO.am-ը տեղեկացրել էր, որ այս ամիս կծնվի Գոհար Հարությունյանի երրորդ երեխան: Գեղեցկուհու որդին, որին Մենուա են անվանել, լույս աշխարհ է եկել այսօր առավոտյան:):

Գոհար Հարությունյանը որդի է ունեցել


Մեզ հետ հեռախոսազրույցում Գոհարը հայտնել է, որ փոքրիկը ծնվել է 3,5 կգ քաշով ու 53 սմ հասակով. “Շատ ուրախ եմ ու ինձ լավ եմ զգում, ծննդաբերությունս բարեհաջող անցավ:): Կարծես, ամուսնուս է նման. սպիտակամաշկ ու կապտավուն աչքերով է, բայց նորածին է, դեռ կփոխվի”:

Գոհար Հարությունյանը դստրերի հետ


Մենուայի մայրիկը դեռ ծնարանում է, հիվանդասենյակ տեխափոխվելուց հետո երեխային կտեսնեն նաեւ ընտանիքի անդամները, իսկ Գոհարի դուստրերը` Մելինեն ու Բիայնան, իրենց եղբորը սպասում են տանը, քանի որ երեխաներին հիվանդանոց չեն թողնում. “Առաջին անգամ ծննդաբերելիս շատ անհանգիստ էի, Մոսկվայում էի ու հարազատներս կողքիս չէին: Իսկ այստեղ բարեկամներս, ընկերներս ինձ մոտ են, խառնվել են իրար, ես ավելի հուզված եմ ու ներքուստ ավելի հանգիստ”:

Գոհար Հարությունյանը որդի է ունեցել


Գոհար Հարությունյանը BRAVO.am-ին պատմել էր, որ Նոր տարուն աղջիկները Ձմեռ պապիկից որպես նվեր սպասել են փոքրիկ եղբորը եւ նրան չտեսնելով, իրենց խաբված զգացել:). “Ուղիղ ինն ամիս անհամբեր սպասել են տղայիս ծնվելուն: Երբ առավոտյան տանից դուրս էի գալիս, անհանգիստ էի, մտքովս ինչ ասես չէր անցնում, թեեւ դրական էի տրամադրված, բայց Աստված ոչ աներ, եթե հանկարծ վատ բան լիներ, ի՞նչ պատասխան էի տալու աղջիկներիս:)”:

Գոհար Հարությունյանի ընտանիքը


Նա նաեւ հետեւյալն է հավելել. “Աղջիկներս ամեն օր հարցրել են, թե ուր է ապերիկը:): Ամեն օր նրա համար խաղալիքներ էին սարքում, նկարներ էին նկարում: Երեւի մեզնից շատ էին սպասում, հատկապես մեծ աղջիկս` Մելինեն, առավոտյան լուրն իմանալուց հետո ուրախությունից բղավել է, մանկապարտեզ գնալուց էլ հրաժարվել: 4 տարեկան է, ավելի շատ է գիտակցում ու անհամբեր է սպասում: Երկուշաբթի արդեն տուն կգնանք”:

BRAVO.am-ը շնորհավորում է գեղեցկուհուն եւ նրա ընտանիքի անդամներին` փոքրիկին մաղթելով առողջ ու երջանիկ մանկություն:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ամբիկ Սաֆարյանի, Գոհար Հարությունյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW