×


Գոռ Սահակյանցը` իր ծննդյան տարեդարձի եւ ստացած լավագույն նվերի մասին :)

Օգոստոսի 11-ին Սահակյանցների հայտնի տոհմից Գոռը նշել է իր ծննդյան 19-ամյակը:) Լայն մասսաներին “Տիգրանի մոլորակը” հեռուստասերիալից հայտնի Գոռը BRAVO.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ իր օրն անցկացրել է ընկերների շրջապատում:

Գոռ Սահակյանցը


Բազմաթիվ շնորհավորանքներից ու նվերներից անվանի մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի թոռը եւ մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի որդին առանձնացրել է հետեւյալը. “Լավագույն նվերն այն էր, որ ծննդյանս ներկա գտնվելու համար ընկերս էր բանակից արձակուրդ եկել:)”:

Մեզ հետ զրույցում Գոռը խոսել է նաեւ “Տիգրանի մոլորակի” ավարտից հետո իր պլանների մասին. “Չեմ կարծում, որ երբեւէ կրկին հեռուստասերիալ կմտնեմ: Այս շրջանում ուժերս որոշել եմ կենտրոնացնել ուսման վրա”:

Գոռը հոր՝ Դավիթ Սահակյանցի հետ


BRAVO.am-ը շնորհավորում է Գոռին` մաղթելով հաջողություններ ինչպես ուսման մեջ, այնպես էլ` ստեղծագործական կյանքում:)

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW