“Նոր տանը մենակ”. այսպես է կոչվում հայկական նոր կինոկատակերգությունը, որի դերասանական կազմում են Գրիգոր Դանիելյանը, Ռիչարդ Մադլենյանը, Լեւոն Հարությունյանը, Կրո Գասպարյանը, Արեգ Գալոյանը, Օֆելյա Զաքարյանը եւ ուրիշներ:
"Նոր տանը մենակ" ֆիլմի նկարահանումներին
Գրիգոր Դանիելյանը BRAVO.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ մարմնավորում է Վինչենցո անունով ինքնատիպ մի կերպար.“Հերոսս զգացմունքային իտալացի է, ով իր “բոսսի” հրամաններն է կատարում: Ողջ ֆիլմի ընթացքում խոսում եմ անգլերեն”,-ասել է դերասան-հումորիստն ու հավելել, որ սա իր մասնակցությամբ առաջին գեղարվեստական ֆիլմն է.“Հուսով եմ` հաջողություն կունենա”:
Ռիչարդ Մադլենյանը եւ Գրիգոր Դանիելյանը
Մեր հարցին, թե արդյոք “Նոր տանը մենակ”-ը ամերիկյան հայտնի “Տանը միայնակ” ֆիլմի հայկական կրկնօրինակն է, Գրիգոր Դանիելյանը պատասխանել է, թե իրենց ներկայացնելիք պատմությունն ու սցենարն այլ է.“Չեմ կարող չնշել նաեւ, որ նմանատիպ տեսարաններ եւս կան”:
“Նոր տանը մենակ” ֆիլմը երեւանյան կինոթատրոնների էկրանին կլինի դեկտեմբերի 17-ից, իսկ մինչ այդ առաջարկում ենք դիտել ստորեւ ներկայացված թրեյլերը:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Գրիգոր Դանիելյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: