×


Գրիգոր Դանիելյանը եւ Հռիփսիմե Ելինյանը նշում են “փայտե” հարսանիքը :)

Հինգ տարի առաջ սեպտեմբերի 20-ին Գրիգոր Դանիելյանը հավերժ սիրելու խոստում տվեց երգչուհի Հռիփսիմե Ելինյանին: Զույգն այսօր նշում է “փայտե” հարսանիքը:): Հումորիստը BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ պսակադրության օրը շատ հուզված էր եւ չէր հասկանում` ինչ է կատարվում.“Հիմա վերլուծում եմ ու հասկանում, որ ընտրության հարցում չեմ սխալվել”:

Գրիգոր Դանիելյանը եւ Հռիփսիմե Ելինյանը պսակադրվել են 2008 թվականին


Ամուսինների առավոտն անակնալներով է սկսվել. նախ Գրիգորն իր “ֆեյսբուքյան” էջում սիրո իր սահմանումն է հրապարակել.“Սերը հապավում է` սպասված, երջանկություն եւ րոպեներ… Թող այդ րոպեներն անվերջ լինեն, սերս”: Իսկ հետը սիրելիին նվեր է մատուցել.“Քանի որ հինգ տարին համարվում է “փայտե” հարսանիք, որոշեցի փայտե վզնոց նվիրել: Հիմա նա այն կրում է եւ, ի դեպ, հագուստի հետ էլ շատ համապատասխան է”: 

Հումորիստից պարզեցինք, որ այս առիթով դեռ մեկ ամիս առաջ կնոջն ավտոմեքենա է նվիրել.“Չնայած` նա ավելի լավ մեքենայի է արժանի:)”: Ինչ վերաբերում է Հռիփսիմեին, ապա նա դեռ անակնկալ չի մատուցել ամուսնուն, բայց Գրիգորի խոսքով` զգում է` ինչ-որ բան օրվա ավարտին լինելու է:

Գրիգոր Դանիելյանը կնոջը` Հռիփսիմե Ելինյանին ավտոմեքենա է նվիրել


Գրիգորն ու Հռիփսիմեն իրենց համար տոնական օրը որոշել էին քաղաքից դուրս անցկացնել, բայց ոչ բարենպաստ եղանակի պատճառով մեկ այլ տեղ կգնան, իսկ թե ուր, դեռ չեն որոշել:

Հռիփսիմե Ելինյանը


Զրույցի ավարտին BRAVO.am-ը մեկ անգամ եւս հնարավորություն ընձեռեց Գրիգորին Հռիփսիմեին սեր խոստովանել:).“Չնայած` ես նրան ամեն օր եմ սեր խոստովանում, բայց կրկին ուզում եմ ասել, որ ես քեզ շատ եմ սիրում. այս տարիների ընթացքում էլ ավելի շատ եմ սիրել ու դեռ ավելի շատ սիրելու եմ: Ճիշտ ընտրություն եմ կատարել. իմ կողքին շատ ուժեղ, խելացի կին է: Իմ հաջողությունների գրավականը դու ես, իմ ընկերն ես, իմ սիրուհին ես, իմ կին ես”:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի /Bravo.am/
Լուսանկարները` Գրիգոր Դանիելյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW